Սիլվա Հակոբյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Անկրկնելի գեղեցկուհի, հրաշալի Սիլվա Հակոբյանը դստեր՝ փոքրիկ Միլայի հետ նոր կադրեր է զետեղել։ Անչափ հմայիչ աղջնակը, որը մշտապես մայրիկի հետևորդների ուշադրության կենտրոնում է, այս անգամ էլ փայլեց իր հմայիչ ժպիտով։ Գեղեցկուհի Սիլվան շլացուցիչ կադր է տեղադրել, որտեղ պարզապես ցնցող տեսք ունի։

Նա սև վերնաշապիկ է կրում՝ ճերմակ զոլերով, որոնք շլացնում են իրենց արտահայտիչ տեսքով։ Սիլվան բլուզը համադրել է սև ջինսե տաբատի և մարմնագույն զամշե կոշիկների հետ։ Նա շագանակագույն երանգներով շպար է ընտրել և վարսերը թեթև գանգուրներով հարդարել։

Փոքրիկ չարաճճին՝ անկրկնելի Միլան վարդագույն փափուկ հավաքածու է կրում։ Այն թավշյա է և ճառագայթների ներքո գեղեցիկ փայլում է։ Հմայիչ շապիկի մանուշակագույն ծաղիկները համադրված են նույն գույնի մարզակոշիկների հետ։

Արդեն բավականին երկար մազիկներն էլ մայրիկը գեղեցիկ պոչիկ է կապել, որպեսզի դրանք չխանգարեն հրաշք Միլային։

Понравилась статья? Поделиться с друзьями: