«Սա է հիմա մեր և մեր սերունդների փրկությունը…»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Վերջապես երբ ենք հասկանալու, որ մենք դաշնակիցներ չունենք: Ոչ այն պատճառով, որ դաշնակիցը լավն է կամ վատը: Ոչ էլ այն, որ մենք ենք ուտող ուրացող, այլ էն պարզ պատճառաբանությամբ որ ԹՈՒՅԼ ենք: Բարեկամանում կամ դաշինք ենք կազմում ուժեղների հետ, իսկ թույլերին միայն օգտագործում են: Այսպես եղել է դարեր շարունակ և այսպես էլ շարունակվելու է: Կարո՞ղ եք վերջապես էդ պարզ ճշմարտությունը հասկանալ։ Ամբողջ պատմության ընթացքում մենք զարգացման, առաջնթացի, ազգային ռազմավարություն չենք ունեցել, չնչին բացառությունները չհաշված: Ոնց անենք, որ պարսիկը չնեղանա, ոնց անենք, որ հռոմեացին, արաբը, ռուսը, թուրքը չնեղանան։ Ջհանդամը նեղանան: Ինչքա՞ն կարելի է անուղղելի ռոմանտիկ լինել ու կզած ապրել թվացյալ անվտ անգության պատրանքներով։

Լավ, ինչքա՞ն կարելի է։ Տպավորություն է, որ ազգովի անմեղ սունակ ենք դարձել: Մեր ազգային շահը միշտ կախյալ ենք պահել օտարի շահից , դրա համար էլ այսօր էս օրին ենք: Մեր հազարամյակների պատմության ընթացքում բազում անգամներ ճաշակել ենք թե’ հաղթանակի քաղցր համը և թե՛ պարտության դառնությունը: Կամք ունեցեք , առերեսվեք ճշմարտության հետ ու պատրաստվենք հաջորդ պատե րազմին: Թարգեք էդ ող բը: Մեր նահատակված զի նվորները դրան չեն արժանի: Լցրեք ձեր հոգիները վրե ժի ցա սումով, բայց ոչ լաց ու կո ծով: Հիմա էլ մի լալահառաչ կոչեր են , թե լքելու ենք երկիրը , արտագաղթելու ենք: Գնացեք: Ինչքան շուտ , էնքան լավ: Ձեր կարիքը չկա: Էս երկիրը ձեզ պարտք չունի տալու: Դուք ունենք… Եթե ի վիճակի չենք նորմալ, ժամանակակից պետություն ստեղծելու, ուրեմն եկեք ազգովի հրաժարվենք էդ գաղափարից ու գերռա զմականացված, միլի տարիստական պետություն ստեղծենք՝ ամեն ինչ բանակի համար , ամեն ինչ զինվորի համար: Եթե կուզեք ժամանակակից Սպարտա:

Ամբողջ տնտեսությունը թող աշխատի միայն բա նակը վերազի նելու, արդիականացնելու, 21 դարի զի նվոր ստեղծելու համար, որը բացի հզոր ոգուց կունենա նաև գերժամանակակից ռազ մական գիտելիքներ եվ զի նտեխնիկա: Մոբի լիզացվում է ամբողջ աշխարհի հայերի գիտական եվ ռազ մական ներու ժը, այդ թվում միջու կային զենքի ստեղծման համար: Օրինակը կա՝ Իսրայելը, էնպես որ հեռու գնալ պետք չէ: Պետությունը թող կառավարի ռազ մաքաղաքական խորհուրդը, որի անդամները պետք է ազգային դեմք ու անբասիր կենսագրություն ունենան: Նրանք պետք է իրավունք ունենան վետո դնել ԱԺ-ի, Նախագահի և Վարչապետի ցանկացած որոշման վրա: Հրաժարվում ենք պաշտպանվողի, դիրքապահի փիլիսոփայությունից: Միայն հարձակում, միայն առաջ:

Եթե դա անենք, ապա առնվազն տաս տարի հետո կդառնանք տարածաշրջանի ահ ու սար սափը, անկախ նրանից, թե ինչ թվաքանակի բա նակներ կունենան մեր թշ նամիները: Ու այդ ժամանակ դաշ նակիցներ կունենանք ոչ թե պապաներ… Ես խաղաղասեր մարդ եմ, բայց եթե իսկապես մենք ազգովի ի զո րու չենք ժամանակակից պետություն ունենալու, քանի որ դարեր շարունակ պետության, պետականության իմաստը չենք ընկալել, ուրեմն մնում է միայն էս տարբերակը… Եվ վերջում ուզում եմ իմ կողմից շրջանառության մեջ դնել ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ «ԱՀԱ ԲԵԿՉՈՒ ԹՅՈՒՆ» տերմինը: Ինչ է այն նշանակում՝ օգտագործելով, թե մեր ներքին, թե սփյուռքի ռեսուսները, սկսկում ենք ծրագրավորված մշակույթային «ահա բեկ չություն» ողջ աշխարհով մեկ: Ոչ՝ չենք կոր ծանում այլ ազգերի մշակությային կոթողները, այլ ամենաագ րեսիվ ձևով սկսկում ենք ներկայացնել , առաջ տանել մերը…, այն ինչ հայտնի է, կամ ոչ,…, այն ինչ միայն գիտենք մենք ու չգիտի օտարը…, այն ինչ պետք է հասցնել օտարի ուղեղի ծալքերին, հնարավոր բոլոր եղանակներով՝ կինո, նկարչություն , գրականություն , երաժշտություն, ժամանակակից արվեստ…

Կհարցնեմ իմաստը։ Իմաստը կլինի այն, որ աշխարհի բութ ուղեղին հասնի այն պարզ ճշմարտությունը , որ մենք դարեր շարունակ կռ վել ենք ու կռ վում ենք քաղաքակրթական արժեքները պաշտպանելու համար: Օրինակը կրկին Իսրայելն է: Հասկացողը կհասկանա: Ռազ մականացված, միլի տարիստական պետություն և մշակույթային «ահա բեկ չություն»: Սա է հիմա մեր և մեր սերունդների փրկությունը…: Կհասկանանք, կանենք, ուրեմն կվերածնվենք, եթե ոչ… ուրեմն բազմակետեր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: