Սա բոլորը պետք է կարդան․ Արսեն Թորոսյանը կարևոր ուղերձ է հղել հանրությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր ուղերձ է հղել հանրությանը։ Նա նշել է՝ հարկ է գիտակցաբար մոտենալ՝ պարտադրանքի փոխարեն։ Հարկ է սահմանափակել ոչ կենսական շփումներն ու այցերը՝ մնալով տանը հնարավորինս շատ։

Հանգստյան օրերին հարկ է մնալ տանը՝ չմասնակցելով հավաքույթների ու բնության գրկում պիկնիկները, այցերը տեսարժան վայրեր։ Պետք չէ տոնել ուրախ առիթները, թեկուզ տներում։ Պետք չէ մասնակցել սգո արարողություններին։ Այս ծանր օրերին զանգով ցավակցությունը պիտի ավելի ազդեցիկ լինի, քան անձամբը։

Ամեն երեկո հարկ է մնալ տանը և չշփվել բակում հարևանների հետ, սուրճ չխմել միասին։ Նույնը երեկոյան զբոսանքներին է վերաբերում։ Բալիկներին, թեկուզ բարդ է, բայց հարկ է տանը պահել։ Հարկ է չշփվել նաև բարեկամների հետ՝ այդ զոհողությամբ փրկելով նրանց կյանքը։

Սրճարանա- ռեստորանային օբյեկտների այցելությունը, թերևս, ամենավտանգավորներից է, ուստի եթե ցանկանում եք այդ սնունդն ուտել, պարզապես պատվիրեք և տանը կերեք՝ չայցելելով այդ վայրը։ Գայթակղություններին հարկ է դիմանալ՝ մինչ իրավիճակը կլավանա։

Հարկադիր տնից դուրս գալիս հարկ է սոցհեռավորություն պահպանել՝ դիմակի կրմամբ և ձեռքերի ախտահանմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: