Սարո Թովմասյանը դստեր հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Հայտնի երգիչ Սարո Թովմասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ավագ դստեր՝ Վիկտորյայի հետ ջերմ լուսանկարներ։ 7-ամյա գեղեցկուհին հայրիկի ոճով է հագնվել՝ մոխրագույն սպորտային ոճի համազգեստով՝ փափուկ կտորից, իսկ մյուս լուսանկարում՝ հայրիկինի պես զինվորոկան ոճի տաբատը՝ բաճկոնի համադրությամբ։

Վիկտորյան նաև ակնոց է կրում՝ ցուցադրելով երկար ու շքեղ վարսերը։ Սարոն սպորտային համազգեստը սպիտակ շապիկի հետ է համադրել՝ ընդգծելով առնական կազմվածքը, իսկ մուգ ակնոցը կերպարն ամբողջացնում ու ոճային է դարձնում։

Բնության գրկում արված լուսանկարներն անչափ գեղեցիկ են, կարծես հայր-դուստր զբոսանքից ու միասին հիասքանչ ժամանակ անցկացնելու մի ակնթարթի անմահացում լինեն՝ ընտանեկան ու հայրական երջանկության մի մասնիկ։

Նշենք՝ Սարոն կնոջ՝ Տաթևիկի հետ, երկու դուստր ունի՝ Վիկտորյան և երկու տարի առաջ ծնված Նիկան, որի լուսանկարները դեռևս չի հրապարակել։

Առհասարակ, երգիչը չի սիրում հրապարակել ընտանեկան լուսանկարներ։ Համատեղ կյանքի առաջին տարիներին անգամ կնոջ հետ լուսանկարներ չէր հրապարակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: