Սարոն , հուզիչ երգ է ներկայացրել․ բաց չթողնեք

Ճանաչված երգիչներից Սարոն նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը բավականին հոզիչ ու թախշոտ ստեղծագործություն է։ Երգի խոսքերը այս անգամ ևս հեղինակել է Ավետ Բասեղյանը։ Երգը երկինք գնացած մտերիմի մասին է։

Երգի թախծոտ մեղեդու հեղինակը Կարեն Սևակն է։ Երգն ունկնդրելիս հասկանալի է դառնում, որ այն ձոնված է մեր բոլոր այն երիտասարդներին, ովքեր այլևս երկնքում են։ Նրանց մասին է, որոնց թեև մենք անձամբ ծանոթ չէինք, սակայն նրանք արցախյան պատերազմի վերջին դեպքերից հետո բոլորիս սիրելի ու թանկ են դարձել։

Երգը վերնագրված է «Աստծուն բարև»։ Երգն անչափ մեծ տխրություն է փոխանցում և ներդաշնակվում շատերիս հոգեվիճակի հետ։ Մեր օրերում շատերիս է հետապնդում այն զգացմունքը, որ էկրաններից երևացող հերոսներից շատերին մենք անձամբ միշտ ճանաչել ենք։

Թանկ ու հարազատ կորստի մասին պատմող Սարոյի ներկայացրած այս նոր գործը կարող եք ունկնդրել վարը բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: