«Սարի աղջիկ»․ Սոնայի ու Գարիկի անչափ գեղեցիկ պրեմիերան (տեսանյութ)

Հիանալի գեղեցկուհի երգչուհի Սոնա Ռուբենյանը Գարիկ Պապոյանի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Սարի աղջիկ»։ Գործիքավորումն ու կիթառը՝ Գարիկ Պապոյանի, վոկալը՝ հիանալի Սոնայի, երաժիշները՝ Դավիթ Պարոնիկյան, Դավիթ Գևորգյան, ռեժիսորը՝ Արման Սարգսյան, միքսը՝ Գարիկի։ Հայ ժողովրդական երգի նոր ընթերցումն իրապես հիասքանչ է, իսկ տեսահոլովակը՝ իսկական ազգային ոճով։

Տեսահոլովակը շատ հետաքրքիր ոճով էր նկարահանված՝ մութ սենյակում, գեղեցիկ լուսավորությամբ ու մի փոքր արհեստական ծխով։ Հատկապես գեղեցիկ և ոճային է նոր ընթերցմամբ ժողովրդական երգը, որն այսկերպ նոր լսարան է հավաքում։

Ողջ տեսահոլովակի մեջ առանձնանում է նաև գեղեցիկ սեղանի լամպը՝ սպիտակ, փայլուն, հնաոճ։ Այն կոլորիտային ոճ է տալիս ողջ տեսահոլովակին՝ պարբերաբար երևալով տարբեր դրվագներում։

Խոսք չկա գեղեցիկ ու էմոցիոնալ կատարման մասին։ Սոնան միշտ բարձունքին է իր ձայնային անզուգական տվյալներով ու հիասքանչ հնչերանգային խաղերով։

Վայելեք այս հրաշք կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: