Սարգիս և Մանո Գրիգորյանները սիրառատ ֆոտոսեսիա են անցկացրել

Հրաշալի դերասան Սարգիս Գրիգորյանը չքնաղ կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ սիրառատ ֆոտոսեսիայի է մասնակցել, որի հեղինակը լուսանկարիչ Վիգեն Մնոյանն է։ Անչափ գրավիչ ֆոտոսեսիան իրապես գրավիչ է դարձրել ընտրված ժամը՝ մայրամուտը, երբ արեգակի ճառագայթները յուրահատուկ հեքիաթային երանգ է տալիս հրաշալի ֆոտոսեսիային։

Սարգիսը շքեղագույն կադրերին կից սիրո հուզառատ գրառում է կատարել, որն առանց արցունքների անհնար է կարդալ, ինքներդ համոզվեք։

«Մի ամաչիր սիրուց, մի թաքցրու այն 4պատի մեջ` թևերը կտրած ծիծեռնակի պես։ Բաց թող նրան՝ թռչի… Հեռու, հեռու` թռչի ու պատմի իր մասին, հալեցնի մարդկանց սրտերը, որոնց կյանքը չարացրել ու նեղացկոտ է դարձրել։

Բաց թող զգացմունքդ` թող այն ճախրի ու թակի ամեն տխուրի, դժբախտի ու անհույսի դուռ` մտնելով ներս ու ժպտալով, ջերմությամբ լցնի մարդկանց հիվանդ ու հուսահատ հոգիները։ Թող լինի այդպես, այդպես էլ կլինի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: