Սալորով կեքսեր․ փորձե՛ք և չեք զղջա

«Վարդիկներ» կոչվող սալորե կեքսերը ոչ միայն համեղ են, այլև շատ գեղեցիկ։ Դրանք պետք է պատրաստել հասած, բայց պինդ սալորով։ Եթե սալորները հյութեղ են, ապա յուրաքանչյուր կտորը պետք է օսլայի մեջ թաթախել։ Կեքսերը կարելի է պատրաստել նաև խնձորով կամ դեղձով։ Այն պատրաստելու համար 1 ժամ անհրաժեշտ կլինի։

Բաղադրիչներ՝

170գ․ ալյուր,

30գ․ կարտոֆիլի օսլա,

1 թ/գ փխրեցուցիչ,

2 հավկիթ,

1 ճ/գ վանիլային շաքար,

100 մ/լ բուսական յուղ կամ հալեցված սերուցքային կարագ,

½ թ/գ աղացած մեխակ,

½ թ/գ աղացած դարչին,

6-7 սալոր։

Հավկիթները հարել շաքարավազի հետ և խառնել։

Օսլան և փխրեցուցիչը հավելել ալյուրին, խառնել համեմունքները։

Հավկիթե խառնուրդը լցնել ալյուրե խառնուրդի վրա և գդալով խառնել այնքան, մինչև դառնա միատարր զանգված։

Լվացած և կորիզները հեռացրած սալորները կտրատել բարակ շերտերով։

Թխելու համար նախատեսված տարաների մեկ երրորդ լցնել խմորով, դրանց վրա վարդի նման դնել սալորե շերտերը։ Սալորները պետք է խիտ-խիտ շարել։

Կեքսերը թխել 180 աստիճան ջերմաստիճանի ներքո, 25-30 րոպե։

Սալորե կեքսերը կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: