Ռուսաստանում մեծացած Սամվելին Հայաստան էր բերել հայրենիքի հանդեպ մեծ սերը․ ճանաչենք մեր հերոսներին

Սամվել Գևորգյանն արցախյան վերջին պատերազմի ժամանակ անմահության ուղի բռնած մեր հերոս զինվորներից է։ Սամվելը ծնվել էր Արարատի մարզի Գինեվետ գյուղում։ Սամվելի ընտանիքը շուտով Ռուսաստան է տեղափոխվել՝ հաստատվելով Մոսկվայում։

Կենսուրախ, ընկերասեր ու կատակասեր Սամվելը դեռ դպրոցական տարիներից աչքի է ընկել իր ուշիմությամբ, սիրել է շախմատը, ակտիվորեն զբաղվել է շախմատով և ուներ նաև հաղթանակներ շախմատային ոլորտում։

Սամվելին Հայաստան է բերում հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սերը։ Նա շուտով անցնում է զինծառայության։ Զորակոչվելով բանակ՝ Սամվելն իր զինծառայության շրջանն անց է կացնում Մատաղիղի զորամասերից մեկում։ Սամվելը մեծ ոգևորությամբ ու նվիրումով է ծառայում՝ պահպանելով հայրենի եզերքի ապահովությունը։

Ցավոք սրտի, Սամվելի զինծառայության շրջանը, ինչպես և նրա հասակակաից շատերինը, հայրենիքի համար չակատագրական իրադարձությունների հետ է համընկնում։ Սամվելը պատերազմական իրավիճակում ևս իրնե խիզախաբար է դրսևորում՝ արժանանալով պատվոգրերի։

Մայրը որդուց վերջին հեռախոսազանգը ստանում է հոկտեմբերի վեցին, իսկ յոթին արդեն Սամվելը միացել էր մեր անհամացած հերոս քաջերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: