Ռուսաստանում հայկական դեսպանատունը նոր հայտարարություն է տարածել առաջիկա թռիչքների հետ կապված

Պարտաճանաչորեն բոլոր հերթական չվերթների մասին հանրայնացնող մեր դեսպանության էջում մի նոր հայտարարություն է հրապարակվել այս անգամ ուրբաթ՝ հունիսի 26-ի սպասվելիք թռիչքի մասին:

Թռիչքը լինելու է մոսկովյան օդակայանից: Ժամը երեկոյան 18-ն է նշված որպես թռիչքի ժամ: Հիմնական պայմանները ըստ տեղադրված տեղեկության մնացել են անփոփոխ:

Դարձյալ գործում է երեխաներին, ում երկու տարին դեռ չի բոլորել, անվճար, բայց առանց ուղեբեռի հնարավորության տեղափոխությունը:

Տոմսերի գնային համակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. դրանք շարունակում են վաճառվել 13 հազար ռուբլիով:

Ցանկացած թռչելու իրավունք ստացած քաղաքացի կարող է տեղափոխել քսաներեք կլիոգրամ ուղեբեռ, իսկ որպես փեռքի բեռ՝ կրկին թւոյլատրվում է 8 կիլոգրամ փոխադրել:

Տոմսերի համար հորդորվում է գոնե մեկ օր շուտ ներկայանալ, որպեսզի տեղում ավելորդ հերթերի ու մարդկային կուտակումների առիթ չլինի: Թռիչքի օրվա նշված ժամից գոնե երեք ժա շուտ էլ պետք է օդակայանում լինել:

Կցված հայտարարության մեջ էլ կարող եք ճշտումներ անել անվանացանկի մանրամասները:

Понравилась статья? Поделиться с друзьями: