«Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսելու են մրցակցել՝ ով ավելի բարեկեցիկ վայր կդարձնի իր վերահսկողության տակ գտնվող Արցախի հատվածը»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեկնաբանել է վերջին օրերի իրադարձությունները․ «Իմ պատկերացմամբ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսելու են մրցակցել՝ ով ավելի բարեկեցիկ վայր կդարձնի իր վերահսկողության տակ գտնվող Արցախի հատվածը։ Երկուսի համար էլ դա իմիջային հարց ա, ուղղակի Ադրբեջանն ի սկզբանե ունի ավելի վատ ստարտային պայմաններ՝ շատ ավելի մեծ տարածք, որը պահանջում ա ահռելի ներդրումներ զրոյից ու ունի շատ ավելի քիչ փող։

Ռուսաստանը, իր հերթին, ունի նաև այլ ռազ մավարական առաջնահերթություններ։ Իսկ մեր խնդիրն ա հիմա վերականգնել մեր փլատակները»,- նշել է նա։

Բացի այդ մասնագետը հեգնել ու քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, որոնք կուրորեն հավատում են վարչապետին․ «Նիկոլին պաշտպանող մարդկանց տան մի սենյակը եթե գա, տա ադրբեջանցի ընտանիքին ու ասի «զատո մնացածը ձեզ եմ թողնում» էլի ասելո՞ւ են «ապրես, փրկեցիր մեզ», «դե ինչ աներ, պիտի տար», «ինքը մեղավոր չի, տան նախկին տերն ա մեղավոր»:

Չնայած շատ չեմ զարմանա, որ հենց տենց էլ արդարացնեն»,- նշել է Էլիբեգովան։

Понравилась статья? Поделиться с друзьями: