Ռուսաստանի Արմավիր քաղաքում գրանցվել է վանդալիզմի ակտ. տեսեք, թե որ հայ հերոսի հուշատախտակն է վանդալիզմի ենթարկվել ռուս պատգամավորի կողմից

Ռուսաստանում   Հայ  եկեղեցու  դիմաց գրանցվել է վանդալիզմի ակտ:

Մեկ օր առաջ Արմավիրի քաղաքի ներկայացուցչական  պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտավ ՇՊԱԿ-ի տարածք և սև գույնով  ներկեց Գարեգին Նժդեհի հուշատախտակը, նոյեմբերի 12-ին «Կրասնայա Վեսնայի» թղթակցին ասաց Ալեքսեյ Վինոգրադովը:

Նա այդ քայլն գնաց , որովհետև տեղական իշխանությունները և հայերը պարտավորվել  էին հանել Նժդեհի հուշաքարը նշված վայրից, իսկ դրանից առաջ  պատգամավորը խոստացել  էր ինքն անձամբ դիմելայդ քայլին , եթե  իծխանությունները չանեն այդ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր ջանքեր գործադրել  Նժդեհի հուշահամալիրը ապամոնտաժելու համար: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում: «Ես մտադիր եմ անձամբ լուծել այդ հարցը: Անձամբ ես դիմումներ կուղարկեմ և ապամոնտաժում եմ որոնելու: Մենք պայքարելու ենք, կզբաղվենք », — նշել է Կալաշնիկովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: