Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

1941թ-ի այս օրն է ծնվել երգիչ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: Երգչի տաղանդը փայլում է ոչ միայն երգարվեստում, այլև դերասանության մեջ: Նրան  հանդիսատեսն հիշում է «Եռանկյունի», «Սայաթ-Նովա», «Մեր բակը» ֆիլմերից:

«Չքնաղ երազ», «Հորովել», «Պարտեզում վարդ է բացվել»…այս երգերը երբ հնչում են հանդիսատեսի ականջին, առաջին հերթին, հեղինակի անունից զատ, պատկերացնում են Ռուբեն Մաթևոսյանին:

Ռուբեն Մաթևոսյանը երջանիկ լինելու իր բանաձևն ունի: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ եթե կարողանում է լավ կատարել իր գործը, ունի հավատարիմ հանդիսատես և գնահատված է, դրանով ամեն ինչ է ասված:

«Ինձ համար տարիքը ոչ մի նշանակություն չունի. ավելի եմ գնահատում 55 տարի բեմում լինելը»:

Երբ հետ է նայում անցած ճանապարհին, իրեն երջանիկ մարդ է համարում՝ հաճախ ասելով, որ հրաշալի կյանք է ունեցել:

Բեմում 18 տարեկանից արդեն որպես մենակատար է հանդես եկել: Շատ է կարևորում նաև բարձրագույն կրթությունը: Այդ է պատճառը, որ երգարվեստով զբաղվելուն զուգահեռ սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում:

Понравилась статья? Поделиться с друзьями: