«Ռինգդ մնաց դատարկ». անմահացած հերոս Մխիթար Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր անմահացած հերոս Մխիթար Գրիգորյանը կբոլորեր ծննդյան տասնինը տարին։ Նա զբաղվում էր սպորտով, ուներ ոլորտում էական հաջողություններ, իսկ առաջիկայում նպատակադրվել էր դառնալ այնպիսի չեմպիոն, ում մասին կխոսեն բոլորը։

Մխիթարի սխրանքն այժմ գնահատում են բոլորը, նրա հիշատակի առաջ խոնարհվում են շատերը, իսկ երիտասարդը այլևս ֆիզիկապես չկա, նրա ռինգը դատարկ է մնացել։

«Մխիթարի ծննդյան օրվա առիթով հուզիչ հրապարակում է արել Մարգարիտա Թոթոլյանը։ Նար հրապարակել է Մխիթարի ծննդյան օրվա առիթով արված լուսանկարը՝ գրելով հետևյալը․

Ռինգդ մնաց դատարկ։ Ես էլ առանց քո ֆիզիկական ներկայության։ Գիտեմ, որ հոգեպես միշտ կողքիս ես։ Շնորհավոր ծնունդդ, Ամենաս։ Խոստանում եմ քեզ արժանի քույր լինեմ։ Հպարտ եմ ու միշտ կողքիդ»։

Մարգարիտայի շնորհավորանքին միացել են շատերը՝ շնորհավորելով անմահ հերոսի արդեն երկնային ծննդյան օրը։ Մենք ևս միանում ենք հերոսի հասցեին հնչած հարգանքի ու մեծարանքի խոսքերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: