Բանակում ինչպիսին է կորոնավիրուսյան իրավիճակը․ ռազմաբժշկական վարչության պետ Օհանյանը մանրամասնում է

Զինուժի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը պատասխանել է բանակում կորոնավիրուսի հետ կապված հարցերին։ Անդրադարձ կատարելով զինվորների մեջ կորոնավիրուսյան արհավիրքի տարածմանը՝ նա նշել է՝ դեպքերի քանակը չնչին է։ Ճիշտ է, նա թվեր չի հայտնել, բայց ասել է՝ ամեն ինչ նորմալ է ու վտանգներ չկան։

«Ներկա պահին ծանր, ծայրահեղ ծանր, արհեստական սարքերին միացվածներ չկան։ Թոքաբորբով հիվանդներ չունենք։ Մեկուսացածների, բուժվողների և այլ թվեր չեմ հրապարկի՝ անվտանգությունից ելնելով։ Հավաստիացնում եմ՝ այդ թիվը շատ քիչ է։

Այսօր 6 զինծառայող ավարտել է բուժումը և վերադարձել ծառայության։ Բուժման և մեկուսացման վայրը նույնպես չեմ հայտնի՝ վերոնշյալ պատճառներով։ Միայն կասեմ՝ արտակարգ պայմաններում են»։

Օհանյանի խոսքով՝ զորակոչը հետաձգելու շուրջ առայժմ որոշում չկա․ «Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի, բայց անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Այս պահին զինկոմիսարիատներն ախտահանված են, պատրաստ զորակոչին։ Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»։

Понравилась статья? Поделиться с друзьями: