«Պիտի խփենք հակառակորդի գլխներին»․ ԳՇ պետի տեղակալ․ տեսանյութ

Ասուլիսի ժամանակ ԳՇ տեղակալին  լրագրողը հարց ուղղեց, ըստ որի՝ հայկական կողմը ադրբեջանցիներին մեկ ժամ ժամանակ էր տվել, որպեսզի նրանք վերադարձնեն գերեվարված զինվորներին։ Ժամանակը վաղուց լրացել է, բայց տղաներին չեն վերադարձրել։

ԳՇ տեղակալը պատասխանել է․ «Եթե հակառակորդը մեր պահանջները չի կատարել․ չի վերադարձրել զինվորներին, կատարել է այլ պայմաններ․ ներկայացրել է ուժերը և  միջոցները դուրս բերելու այլ պայման, այսինքն՝ այս պարագայում փորձում է մեզ ուղղությունից շեղել։

Մենք պնդել ենք , որ մեր պայմանը մնում է առաջինը՝ վերադարձնել գերեվարված զինծառայողներին, այնուհետև մենք հաշվի կառնենք ձեր առաջարկը, ձեր պայմանները, ուժերը և միջոցները հետ քաշելու»։

Լրագրողի այն հարցին, որ եթե հակառակորդը այդպես էլ դուրս չգա մեր տարածքից ի՞նչ պիտի անենք, ԳՇ տեղակալը պատասխանել է․ «Պիտի խփենք գլխներին»։

Այդ պատասխանից հետո լրագրողները շտապեցին տեղեկանալ՝ ե՞րբ։ Զինվորականը պատասխանեց, որ չի կարող բացահայտել ռազմական գաղտնիքներ։ Այլ մանրամսներից կարող եք տեղեկանալ ստորև կղցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: