«Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի քանի րոպեով տուն է գնացել՝ բալիկներին տեսնելու։ Նա այդ մասին գրառում է կատարել՝ զետեղելով ընտանեկան լուսանկար։ Նախագահը նշել է՝ այս օրերին իր ընտանիքին են միացել նաև ընկերների ընտանիքները։

Թերևս ամենահուզիչը նրա մեկնաբանության այս հատվածն է․ «Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք: Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»,- գրել է նա։

Զետեղված կադրը, իրապես, անչափ գեղեցիկ է և համախմբող։ Կանանց և տարբեր տարիքի բալիկների կողքին զինվորական համազգեստով տղամարդիկ են՝ ամուր, առնական ու վստահ կեցվածքով։

Նրանք, կարծես, խորհրդանիշն են ապահովության ու վստահության, որն էլ կբերի բաղձալի հաղթանակի։ Իրապես, այս ծանր պահին նման ղեկավարությունը մեծ պարգև է բոլորիս։ Հուսանք՝ հաղթանակը, որն իր հետ խաղաղություն կբերի, շուտով կթակի բոլորիս դռները՝ կապույտ երկինք ապահովելով արցախյան հողի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: