Պարզվում է Քորթնի Քարդաշյանը շատ լավ կարողանում է հայերեն խոսել. ի՞նչ են բացահայտել ռեստորանի մատուցողները

Մենք՝ հայերս, անչափ  ուրախանում ենք, երբ հայրենիքում չմեծացած որևէ հայ  սկսում  է խոսել հայերեն, մանավանդ, երբ այդ հայը  հայտնի  դեմք է  և  ճանաչված:

Ահա,  մենք չգիտեինք , որ  հայտնի  հայուհի  Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, կարող է խոսել հայերեն:  Նրա  այդ ՛՛տաղանդը՛՛  բացահայտվել  է այն ժամանակ, երբ նրանք ճաշում էին հայկական ռեստորաններից  մեկում՝ Լավաշ ռեստորանում:

Լավաշ  ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանի խոսքերով Քորթնին իրենց անակնկալի  է բերել և զարմացրել  հայերենի սահուն խոսքով:  Քորթնին շփվել  է մատուցողների հետ բացառապես հայերեն լեզվով:

Ըստ նրա  պատվավոր  հյուրերը շատ  են հավանել հայկական թփով տոլման, նոր  ճաշատեսակներից՝ ընկյուզով պաշտետը, ճաշակել  են նաև  հայկական խորովածը, ձուկ ու բրինձ, ինչպես նաև  կոմպոտներ: Մատուցվել  է նաև  հայկական ավանդական ղափաման:

Հայտնի հյուրերը հավանել  են  ռեստորանի հյուրընկալությունը , երկար  չեն մնացել, հեռացել  են խիտ  գրաֆիկի պատճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями: