Պարետ Ավինյանը կարևոր մանրամասներ է հայտնել

Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են «Զվարթնոցում» դիմավորում ինքնաթիռներով ժամանողներին ու ինչ գործընթացներ են տեղի ունենում հետագայում։ Հայաստանյան հող ժամանելուն պես հայրենակիցներն ստուգվում են, ապա պարտադիր ինքնամեկւոսացման պարտավորագիր ստորագրում։

Օդանավակայանի վերահսկիչ կետի պետ, համաճարակաբան Հայկ Կարապետյանի խոսքով՝ ուղևորների ժամանումից առաջ արդեն տեղեկություններ են հավաքվում ժամանողների մասին, իսկ հետո բժշկներն արդեն մոտենում են և կրկին հարցնում անձնակազմին՝ խնդիրներ եղել են, թե ոչ։

Եթե առողջական խնդիրներով մարդիկ չեն եղել, ստորագրվում են հատուկ փաստաթղթեր և ուղևորներին թույլատրվում է դուրս գալ ինքնաթիռից, ապա բոլորը ջերմաչափվում են։ Ուղևորները հատուկ քարտեր ու ծանուցագրեր են ստորագրում, նաև պարտավորագիր՝ հաջորդ տասնչորս օրերին ինքնամեկուսացվելու շուրջ։

Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ բոլոր ուղևորները և ուղեբեռն ախտահանվում են, դիմակներն ու ձեռնոցները փոխվում են, ապա արվում ձևակերպումները։

Понравилась статья? Поделиться с друзьями: