Պարետի նոր որոշումը․ խանութ կարելի է գնալ 1 կմ-ից ոչ հեռու

Պարետ Տիգրան Ավինյանը խստացրել է արտակարգ դրության որոշումը։ Այսուհետ խանութ կարելի է գնալ ոչ հեռու, քան 1 կմ-ի վրա գտնվող, սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու՝ օրը մեկ անգամ՝ ոչ հեռու, քան 500 մ։ Այդ ամենը, իհարկե, պետք է անել անհրաժեշտ ձևաթղթով։

Մանրամասն նշվում է, խանութ, առևտրային կետ կամ բանկ կարելի է գնալ բնակության կամ ինքնամեկուսացման վայրից, ինչպես նաև աշխատավայրից։

Եթե աշխատանքի եք հաճախում, պետք է ունենալ գործատուի կողմից տրված թուղթը, իսկ եթե այլ նպատակներով՝ հատուկ գրված ձևաթուղթը, կամ հեռախոսային հավելվածի միջոցով գրանցումը։ Այս օրենքից բացառություն են կազմում գյուղատնտեսական ու այգեգործությամբ զբաղվողները, բուժհաստատություն այցերը, ինչպես նաև խնամքի կարիք ունեցող անձին այցելելը։

Այս դեպքում կարելի է 1 կմ-ից հեռու գնալ։ Բացառություն է նաև հոգեհանգիստը ու հուղարկավորությունը, որին նույնպես կարելի է գնալ։ Այս խստացումներն անչափ կարևոր են ինքնամեկուսացման ռեժիմի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: