Պարետի նոր որոշումը՝ դիմակները կրելու վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը ծայրահեղ քայլերի է դիմել՝ նոր որոշումներ ընդունելով։ Այսուհետ դիմակ կրելը կլինի պարտադիր բնակության վայրից դուրս բոլոր վայրերում՝ և՛ բացօթյա, և՛ փակ։ Կանոնը չի վերաբերելու մինչև վեց տարեկան բալիկներին, հեծանիվ վարողներին և ֆիզիկական վարժություններ կատարողներին։

Սահմանվում են նաև դիմակ կրելու կանոնները, որպեսզի դիմակը կրվի ոչ թե միայն բերանին կամ դնչին, այլ փակելով քիթն ու բերանը։ Պարետը նշում է՝ հասկանում է՝ դիմակ կրելը շատ անհարմարություններ է բերելու այս եղանակին, բայց այլընտրանք չկա, քանզի դիմամը կրելը նվազեցնում է ախտի տարածման արագությունը։

Ավինյանի խոսքով՝ կան նաև ավելի լուրջ խստացումների վերադարձի քննարկում, այդ թվում պարետային ժամի սահմանումը և որոշ տնտեսվարողների աշխատանքի սահմանափակում։ Սակայն դեռևս դա չի կիրառվելու։

Հիմա բարդագույն ժամանակներ են ու պետք է մի փոքր դժվարություն տանք մեզ՝ պահպանելով կանոնները։ Անհրաժեշտ է փոխել մեր իսկ վարքագիծը։

Понравилась статья? Поделиться с друзьями: