Պարետը հույժ կարևոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հույժ կարևոր տեսանյութ է տարածել՝ կոչ անելով պահպանել անհրաժեշտ կանոնները՝ համավարակային իրականության հետ ապրելու համար։ Ավինյանի խոսքով՝ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծն է օգնելու կանգնեցնել ախտի տարածումը։

Տեսանյութում երևում է երկու տարբեր մոդել՝ մեկն անպատասխանատու, մյուսը՝ հակառակը։ Պարզ երևում է՝ գիտակցաբար մոտենալով է հնարավոր պաշտպանվել կորոնավիրուսյան ախտից։ Վաղվանից աշխատելու է տրանսպորտն ինչը նշանակում է՝ ռիսկերն ավելի են մեծանում։ Հարկ է քաջ գիտակցություն ունենալ՝ կանոններին հետևելով է հնարավոր կանխել տարածումը։

Չմոռանանք նաև ռիսկային խմբերի մասին, որոնք էլ ավելի խոցելի են այս ծանրագույն շրջանում։ Պետք է գիտակցաբար մոտենալ հարցին՝ հոգ տանելով տարեցների ու քրոնիկ ախտեր ունեցողների մասին, չէ որ նրանք առանց այդ էլ վատ իրավիճակում են։

Տեսահոլովակն ավարտվում է ոգևորիչ կոչով․ «Միասին ենք հաղթահարելու կորոնավիրուսը»։ Առաջնորդվենք ու ամեն ինչ անենք՝ այն իրականություն դարձնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: