Պարետատունը կարևոր հայտարարություն է տարածել

Պարետատունը կարևոր հայտարարություն է տարածել՝ նշելով՝ կորոնավիրուսյան ախտի տարածման առաջին իսկ պահից սկսած կառավարությունն ամեն ինչ արել է՝ ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձն ապահովելու համար։ Պարետատունը կապի մեջ է աշխարհում սփռված 50 երկրներում գտնվող հայաստանյան քաղաքացիների հետ։

Կորոնավիրուսյան ախտի տարածումը շարունակվում է, ու ստիպված են հավաքագրել տարբեր անկյունների քաղաքացիներին, բայց դա անել չի ստացվում՝ մի քանի պատճառներով։ Խնդիրն այն է՝ բոլոր վերադարձողները պետք է կարանտինային ռեժիմում մնան, իսկ դա ապահովել է պետք, օդային տարածքներում և երկրների ներսում տեղաշարժվելու հարցում հիմա արգելքներ կան։

Պարետատունը նշել է՝ այս պահի դրությամբ արդեն 21206 քաղաքացի է վերադարձվել Հայաստան, այդ պատճառով, վստահորեն, բոլոր ցանկացողները վերադառնալու են հայրենիք՝ անկախ դժվարություններից։

Արդեն նախատեսված է՝ ապրիլի 19-ից 23-ն ընկած օրերին կկազմակերպվի քաղաքացիների վերադարձը։ Եթե վերադարձը կազմակերպել չստացվի, պետությունը կհոգա կեցությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: