«Պատե րազմի ամենադա ժան պահն անցել ենք ու մոտեցել ա մե՛ր հաղթանակների շրջանը»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր անդրադարձ է կատարել։ «Շատ ա խոսվում վարչապետի հետ արտախորհրդական ուժերի երեկվա հանդիպման մասին։ Իհարկե ես էլ, մյուսների նման, խոսակցության բովանդակությունը չեմ կարող բացահայտել։ Ասեմ ավելին, դրա մասին խոսելը ժամանակավրեպ ա, իմաստ չունի։ Փոխարենը կարող ենք խոսել ռազ մաճա կատում ստեղծված իրադրության մասին։

Ստեղծվել ա շատ ունիկալ ու հայկական կողմի համար բարենպաստ վիճակ։ Խոսքը նրա մասին ա, որ Ալիևն իր գործողություններով իրեն խորը ծուղակ ա գցել։ Ադրբեջանական հար ձակողական զոր քերը ռազ մական ոգին չկոտրելու այլ ելք չունեն, քան անընդհատ գրավված տարածքներ ցույց տալը։ Ու, այլ տեղանքում որևէ հաջողության բացակայությունը նրան ստիպել ա էդ ակտն իրականացնել Արցախի հարավում։ Բացի զուտ ռելիեֆի հանգամանքը, նրան հարավ ա ձգում նաև Գանձակի գործոնը։ Գանձակի նկատմամբ հայկական ցանկացած գործողություն արդիականացնում ա դեռ առաջին պատե րազմից մնացած վախերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը հանձնել ա Գանձակը։ Էդ խոսակցությունները Ալիևի վերջը կարող են լինել, ոնց որ Էլչիբեյի վերջը դարձան։ Սրան գումարած, Արցախի հյուսիսում, Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ծանր զի նտեխ նիկան, փաստորեն, անօգուտ ա։

Դրա համար Ալիևին մի ճանապարհ ա մնում՝ մնացած 20 տոկոս զին տեխնի կան կենտրոնացնել հարավում ու ցույց տալ հաղթանակած բա նակի առաջխաղացում։ Բայց դա հենց իր համար մեծ ծու ղակ ա դարձել։ Արցախի հարավում առաջանալով, ադրբեջանական բա նակը հայտնվել ա թասի մեջ, որի մի կողմում Հայաստանն ա, ներքևում՝ Իրանը (որը, ահա բեկի չների առկայության պարագայում մարդասիրական միջանցք չի տրամադրում), իսկ վերևում՝ Արցախի հարավային մասը։ Ադրբեջանը հիմա բախվել ա իրավիճակի, որի մեջ մենք էինք՝ զի նտեխ նիկան ճակատ հասցնելու համար անհրաժեշտ ա այն անցկացնել բաց դաշտի միջով ու խոց վելու մեծ վտ անգի տակ։ Ըստ էության, նա էս տարածում կկորցնի զի նտեխ նիկայի ու դեռևս ճակատ չհասած հրե տանու, դեռևս աշխատող մնացած մեծ մասը։ Բայց էստեղ էլ Ալիևի ձախորդությունները չեն ավարտվում։ Նա պետք ա ստիպված լինի հաջողությունները զարգացնել դեպի հյուսիս։ Հյուսիս՝ Բերձոր (Լաչին) գնալու համար նա անցնելու ա մի հովտով, որտեղ զոր քերն ու տեխնիկան գտնվելու են Հայաստանի ու Արցախի բարձրադիր դիրքերի կր ակի տակ։

Էս ձորում ադրբեջանցիների ջա րդի մասին արցախյան առաջին ազատամարտի մասնակցիները շատ բան կարող են պատմել։ Ալիևը, այսպես շարունակելու դեպքում, կորցնելու ա մնացած զի նտեխ նիկայի մեծ մասը ու մեծ դաշտ ա բացվելու հայկական հակահար ձակման համար։ Ալիևի հաջողություններն այսօր ավարտվել են, եթե մեր ռազ մա-քաղաքական ղեկավարությունն ամուր մնա իր դիրքերում և չզիջի հետագայում բանակցությունների մասին Ալիևի խնդրանքներին։ Իրադրությունն ընդհանրապես Ադրբեջանի վերահսկողությունից հանելու համար հայկական կողմը կարող ա մի հար ված էլ հասցնել Գանձակին՝ վերջականապես քաոս առաջացնելով Ադրբեջանի հանրության շրջանում։ Էս դեպքում Հայաստանը կարող ա ճանաչել Արցախի անկախությունն ու նստել բանակցելու շան տաժով, որ Ադրբեջանի Արցախի անկախությունը չճանաչելու դեպքում հայկական հակահար ձակումը կարող ա շարունակվել։ Սա երկարատև խաղաղություն կհաստատի եթե ոչ տարածաշրջանում, ապա գոնե Արցախյան հատվածում, էդ գոտում։

Արցախն անառիկ ա, Արցախը, կռվելու դեպքում, անհնար ա նվաճել։ Եթե հաղթելու էս վճռականությունը լինի, ապա մեր ամենավատ երազի նմանվող էս պատե րազմի ամենադա ժան պահն անցել ենք ու մոտեցել ա մե՛ր հաղթանակների շրջանը։ Ամրություն, իմաստնություն և ուժ մեր ռազ մական ու քաղաքական ղեկավարությանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: