«Պատե րազմից հետո շատ բանի մասին ենք խոսելու առիթ ունենալու»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր անդրադարձ է կատարել։ «Պատե րազմի ժամանակներում ինչ տիպար ասես, որ ջրի երես չի դուրս գալիս։ Հայտնվում են մարդիկ, որոնք առուն չթռած հոպ են ասում։ Հայտնվում են նրանք, որ ամեն նահանջից հետո սկսում են մեղավորներ փնտրել, իրենք էլ են խուճ ապի մատնվում, մյուսներին էլ մատնում։ Մի հաջողված մար տից սար սափելի ոգևորվող ու մի պարտությունից հետո գլուխը կորցնողներն են լցվում։ Երբ համացանցը կա, էս բոլոր շերտերը շատ ակնառու են դառնում։ Եթե իրոք չեք դիմանում, ուզում եք ամեն ինչ ձեր աչքով տեսնել ու առաջին ձեռքից ինֆորմացված լինել, ուղիղ ճանապարհը՝ դիմել զի նկոմ իսարիատներ ու գնալ էդ ամեն ինչը տեսնելն ա։ Եթե չէ, սպասենք, էլի։

Պատե րազմից հետո շատ բանի մասին ենք խոսելու առիթ ունենալու, այդ թվում՝ շատերիս էսօրվա վարքի։ Ի՜նչ էլ լինի, ո՜նց էլ լինի, մար տական ոգին, տրամադրվածությունը գցել չի կարելի։ Էլի առաջին պատե րազմից օրինակ բերեմ, որովհետև շատերս մեր աչքերով տեսել ենք։ Մեր հաջողությունների շղթային նախորդել ա վիճակ, երբ նույնիսկ ԼՂԻՄ 40 տոկոսը թշ նամու ձեռքին էր։

Հետո վերականգնեցինք, մի բան էլ 7 շրջան ազատագրեցինք։ Ի՞նչ ա եղել հիմա։ Հիմա նոր-նոր ԼՂԻՄ տարածքի մոտ մարտեր են ընթանում։ Բա հո պատե րազմը մշտական հաղթանակներ ու մշտական պարտություններ չե՞ն։ Մի հատ նայեք, համեմատեք առաջնագծի տղերքի ոգին, խոսքը ու ստեղինը, էլի։

Դուխով, անտրտունջ, մար տական։ Մենք, եթե չեք մոռացել, 3 մլն մարդ ենք ստեղ ու շատ քչերն են, որ կռ վելու ու հաղթելու պատրաստ չեն»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: