«Պատե րազմը սկսելու պահին մենք դա տապարտված չէինք պարտության»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Երբ ասում են պատե րազմի ընթացքում ո՞րտեղից քեզ էն տեղեկատվությունը, որ հաղթանակ հնարավոր էր, չէի կարող տեղով դիրքով, անուններով ասել։

Հայկ Խանումյանի ջո կատի նմաններ էլի կային, որոնք տեղերում հրաշքներ էին գործում ու հույս տալիս, որ եթե բա նակն իրեն հավաքի ու նման կարգապահություն ցուցաբերի, կհաղթի։ Մինչև Հայկի ջոկատի Խծաբերդ հասնելն էդտեղ էր Վահան Քերոբյանի ջո կատը։

Ըստ էության, ստացվում ա, որ զուտ ինքնակազմակերպման, կարգապահության շնորհիվ փոքր ջո կատը կանգուն ա մնացել ու հայկական վերահսկողության տակ պահել Խծաբերդ, Հին Թաղեր, Քիրսավան (էս մեկը կասկածելի ա) գյուղերի հատվածը, Դիզափայտի լեռների բավականին մեծ հատված մինչև Հադրութի Տումի գյուղի մոտակայքը, Կատարո վանքը։

Թե ինչու Արցախի անառիկ բնագծեր ունեցող հատվածի ողջ շրջանում չեղավ նման ինքնապաշտպանություն, հուսամ, ապագայում կազմվելիք փաստահավաք խումբը կպատասխանի։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ պատե րազմը սկսելու պահին մենք դա տապարտված չէինք պարտության, ինչպես հիմա մոդայիկ է կարծել։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: