«Պատե րազմը թողած, նրա ժպիտին «էինք» սպասում»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Մինչև 2018-ը մի ամբողջ կուսակցություն՝ խելոքների ու անխելքների, առանց մատը մատին տալու հարստացածների ու հմուտ գործարարների ՀՀԿ անվանմամբ մի խումբ Սերժից բացի այլ մարդ չտեսավ պետության ղեկին, չնայած, որ կարող էր խուսափել իր համար անցանկալի զարգացումներից։ 2018-ին եղավ էն, ինչ եղավ։ Փոխանակ շտկենք էն, ինչ ծռվել էր մեր երկրում, ամբողջ լիազորությունները փոխանցեց«ինք» մի մարդու։ Ասում էինք մի արեք դա։ Էս երկրում մի լեգիտիմ բան եք թողում՝ Նիկոլին, ու եթե իր հետ մի բան լինի, մեծ պրոբլեմ ա դառնալու բոլորիս գլխին։ Վեջներս չէր, արեց«ինք» ու էսօր ո՞վ ա հիշում ինստիտուտների մասին, գաղափարների մասին․ Նիկոլը կամ կա, կամ ոչ մի բան չկա։

Հետո Վանեցյանին սկսեց«ինք» հերոսացնել։ Ամերիկյան ռեյնջեր «էինք» սարքել։ Ողջամիտ մարդիկ ասում էին մի արեք, նա էլ ա կոռուպցիայի մեջ եղել, նրա մեթոդներն էլ են նախկինը։ Ո՞վ էր լսում։ Ով ասում էր Վանեցյանի աչքի վերևն ունք կա, գամում «էինք» անարգանքի սյունին։ Հետո նույն մարդիկ նրան սարքեցին դավաճան ու մինչև հիմա տառապում են ձեռը։ Ընտրությունների ու, առավել ևս, պատե րազմի ժամանակ Արցախի Արայիկ Հարությունյանին «էինք» աջակցում, որը քննադատում էր էն, ինչ ինքը սարքել ա ու ասում, որ ինքն ավելի լավ կսարքի դա, քան դա արել ա մինչև էդ։ Ասում էր վերացնելու եմ կոռուպցիան, որ նաև ինքն էր արմատավորել իր վարչապետության տարիներին։ Պատե րազմը թողած, նրա ժպիտին «էինք» սպասում։

Ամբողջ պատե րազմի ընթացքում ՖԲ-ահայությունը տժժում էր, թե մինչև Արծրունը չասի, ոչ մի բանի չենք հավատա։ Դե ասում էր մարդը։ Ի դեպ, ուշադիր մեկը կարող էր Արծրունի խոսքերից հստակ իմանա՝ ինչ ա կատարվում առաջնագծում։ Մարդը «մեզ» իր խոսքերի բա նալին էլ տվեց «TV5»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Բա հո չէր կանգնելու տեսախցիկների առաջ ու ող բը կապի, թե բա պարտվում ենք։

Հիմա գրառումս նրա մասին չի, թե ինչ վատն ենք «մենք»։ Գրառումը նրա մասին ա, որ միշտ, ՄԻՇՏ պետք ա հարցադրել, քննադատաբար մոտենալ ամեն ինչի ու ամենակարևորը՝ կուռքեր չսարքել «մեր» համար։ Ճիշտ ընտրության համար պետք ա վերանալ անձերից, պետք ա գաղափար ու դրա իրականացման պլան լինի։ Մենք պետք ա կարողնանք հետևություններ անել հետևողական սխալներից ու շտկել դրանք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: