Պшտերшզմում երկու ձեռքը կորցրած Վարազդատ Սանեյանն այսօր նշանվել է

Պшտերшզմում երկու ձեռքը կորցրած Վարազդատ Սանեյանն այսօր նշանվել է: Վարազդատն ու Սոնան իրար հավերժ սիրելու ու նեցուկ լինելու խոստումով երդում են տվել:

Ծովագյուղցի Վարազդատ Սանեյանը պшտերшզմի լուրն առնելուն պես մեկնեց ռшզմшճակшտ: Շատ երազանքներ ուներ, որոնք, գուցե , կիսատ մնային, սակայն Հայրենիքի սերն ավելի թանկ էր:

«Որոշում կայացնելը դժվար էր, բայց որ գիտես ինչի համար ես անում, արդեն ոչնչի մասին չես մտածում»,-ասում է Վարազդատ Սանեյանը: Պատերազմում ծանր վիրшվորվում է, օդուժի ծանր հարվածից երկու ձեռքից զրկվել է:

Վարազդատը եղբոր հետ է մեկնել ռшզմшճшկшտ: Երկու եղբայրներով վիրшվորվել են, օգնել մեկը մյուսին:

«Անօդաչուի հարվածից անգիտակից ընկել եմ, եղբայրս, ինքն էլ վիրшվոր, մոտեցել ու ինձ օգնել է: Այդ պահին մի գերբնական ուժ է մտնում մարդու մեջ»,-պատմում է Վարազդատը:

Զրшհшբшճկոնում՝ սրտին մոտ զինգրքույկն է պահել, հենց այդ գրքույկն էլ կյանքը փրկել է:

Մայր տղաներին տեսնելով ծանր ապրումների մեջ է ընկել, երբևէ չի պատկերացրել, որ մի օր տղաներին այդ վիճակում կտեսնի: Սակայն հավատում է Աստծուն և նրա զորությանը, ինչի վառ ապացույցը առանց ձեռքերի, բայց որդուն սիրո մեծ թևեր տվող նշանի մատանին

Понравилась статья? Поделиться с друзьями: