«Չկա գոնե մեկ կենսագրություն ունեցող մարդ, ով այսօր չի պահանջում թուրք Նիկոլի հրաժարականը»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը կարևոր անդրադարձ է արել հանրությունում տիրող իրավիճակին․ «Ասում ես տվեք իշխանությունը մի չեզոք, ապաքաղակական մարդու, ասում են ըտենց մարդ չկա, սաղ Քոչարյանական, Սերժական են մարդիկ, մենակ ՔՊ-ի անդամներն են նոր հա՞։ Է որ սաղ ազգը Քոչարյանական Սերժական եք դարձրել, բա Ձեզ ի՞նչ ժողովրդի ներկայացուցիչ եք հռչակել, ուրեմն ըստ Ձեզ ամբողջ ազգը Քոչարյանական և Սերժականա հա՞։ Ժողովուրդ սրանց ուղեղը և պրիմիտիվությունը տեսնո՞ւմ եք»։

Բացի այդ նա տարակուսել է՝ ինչու են մարդիկ աջակցում Փաշինյանին․ «Որ ասում եք՝ ժողովուրդ Նիկոլի կողքնա, եթե ճիշտ եք, բա ի՞նչ ունեք մտածելու, տվեք իշխանությունը, թող Նիկոլը գնա Գյումրիից քայլելով գա, էլի հետ վերցնի։ Ի՞նչ ունեք վախենալու, էլ ինչի՞ եք երկիրը տանում ցնցումների, որ ժողովուրդը Նիկոլի հետա, թող էլի իշխանությունը տա, կոչ անի, հավաքի հրապարակ, ճամփեքը փակի, ետ վերցնի ու ապացուցի, որ ժողովուրդն իր կողքինա»։

Նա նաև ավելացրել է՝ ովքեր են, իրապես, ժողովրդի կողքին․ «Հիմա ես Ձեզ ներկայացնում եմ ընդամենը մի քանի մարդկանց՝ տարբեր բնագավառների։ Այսպիսի բազմաթիվ մարդկանց կարող եմ ներկայացնել, ովքեր ունեն վաստակ, ստեղծած, հաջողության հասած, գրագետ, հասարակ և այլն։

Դուք ներկայացրեք հայտնի, ստեղծած, արարած, հաջողության հասած, մտածող և գիտակից մարդկանց, ովքեր չեն պահանջում դավաճան Նիկոլի հրաժարականը և աջակցում են նրան։ Չկա գոնե մեկ կենսագրություն ունեցող մարդ, ով այսօր չի պահանջում թուրք Նիկոլի հրաժարականը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: