«Չկա ավելի անիմաստ զբաղմունք, քան․․․»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Դեպ րեսիային տրվելու փոխարեն ես հիանալի տրամադրությամբ անցել եմ գործի՝ քանդել եմ նկուղային հարկս, վաղը սկսում են վերանորոգել, մեծացրել եմ պատուհանները, մեղուներիս համար ավելի լավ ձմեռանոցային պայմաններ եմ սարքում և մյուս տարվա համար մեղրաքամի շատ ավելի հարմար պայմաններ:

Նախատեսում եմ առանձին ներկառուցված սառցարան և այլ հարմարություններ: Այգումս նոր ծառեր եմ տնկում, վայելում եմ աշունը և նախապատրաստում հիմնական կյանքս Հայաստանում:

Չեմ զբաղվում քաղաքականությամբ, հավատում եմ մեր երկրի ապագային, սիրում եմ այս հողը, կանգնած եմ իմ քաղաքական ընտանիքի՝ Հայ ազգային կոնգրեսի ամենավերջին շարքերում, կարիքի դեպքում գործի պատրաստ: Ձեզ էլ հորդորում եմ կա՛մ կոնկրետ գործ ձեռնարկել, կա՛մ խնայել ձեր նյարդերը, քանի որ չկա ավելի անիմաստ զբաղմունք, քան անօգուտ նյարդայնանալը և առողջություն քայ քայելը:

Մեր երկիրը մեծ ապագա ունի և այդ ապագան մենք, այս հողի վրա ապրողներս ենք կառուցելու միասին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: