«Չլինի Արցախ, չի լինելու Հայաստան»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը միանգամայն հասկանում ու ըմբռնում է իրավիճակի թե՛ դրամատիկությունը, թե՛ բարդությունները, թե՛ այս գոյա մար տի պատմականությունը մեր հետագա ճակատագրի համար։ Չկան «ԼՂ հարակից տարածքներ», չի լինելու Արցախ։ Չլինի Արցախ, չի լինելու Հայաստան։ Սա մի բան է, որը, հուսով եմ, հասկանում ենք բոլորս։

Պատե րազմի հենց առաջին օրից իմ տեղեկությունները տեղում իրավիճակից բացարձակ չի եղել պաշտոնական տեղեկատվությունը։ Արցախի հյուսիսից մինչև հյուսիս-արևելք, արևելք ու հարավ ունեցել և ունեմ իմ սեփական տղերքին՝ մեր տանից, ընտանիքից ամենաթանկերին, անգամ մինուճարներին (թեպետ այնտեղ գտնվող բոլորին եմ համարում իմ սեփականը, արյունակիցը, թանկը), ովքեր եթե ոչ ամեն օր, ապա 2 օրվա պարբերականությամբ լուր են փոխանցել, թե որտեղ ենք Արցախի հյուսիսում, հյուսիս-արևելքում, արևելքում ու հարավում։ Նոր չէ, կամ պաշտոնականից չէ, որ պետք է իմանամ, թե հարավում ինչ վիճակ է /տղերքս դեռ շուտվանից են ասել՝ խառը կանաչի վիճակ է/, տեղյակ ենք եղել, թե քանի անգամ են գրո հել հարավից՝ Ջաբրայիլի, Հադրութի ու մյուս ուղղություններով, քանի անգամ ենք մենք զո րքը, աշխարհազ որին խնայելու, չջ արդելու կամ մեծ կորուստներ չտալու համար ետ քաշվել, հետո նորից ետ շպրտել․ այդ ամենն այնպես, որ շատ տեղերում նույնիսկ ունեցել ենք թշ նամու թի կունքում մնացած զի նվորների խմբեր, որոնցից երկուսին դուրս բերելու պատմության մեջ փոքրիկ մասնակցություն ինքս էլ ունեցել եմ Արցախի ՊԲ-ի ու ՀՀ ՊՆ-ի, մասնավորապես Արծրուն Հովհաննիսյանի հետ միասին։

Այդ պահերին տղերքի հետ ունեցած կապից էլ իմացել ենք, թե ինչ վիճակ է, իրենք որտեղ են, ու որտեղ են թուրքերի ջո կատները, որ նույնպես ծուղակի մեջ էին մնում մեր հակահար ձակումների արդյունքում, երբ ավելի շատ էինք առաջ գնում, ու նրանք էլ իրենց ու ժերն ամբողջությամբ ետ քաշելու ժամանակ չէին ունենում։ Այդպիսիներից էր նաև թուրքական սպե ցնա զը, որին Հադրութում ջարդեցինք, որովհետև դա նրանց համար վերջին քայլ էր միավորել արդեն մեր թիկունքում մնացած ցա քուց րիվ ու միմյանց հետ կապը կորցրած ջոկատներին։ Ու այսպես շարունակ․․․․ Ու բոլորս, ովքեր գոնե տեղանքը լավ թե վատ պատկերացնում էինք, միանգամայն հասկանալի էր, թե ինչու երբեմն պետք է ետ քաշվել հարթավայրում, որպեսզի չկո տորենք մեր հույսը, մեր բա նակը։ Հարավում այնքան դժո խային, անգամ անհավատալի պատմություններ են եղել, որոնց մասին անգամ կինոներում չենք տեսնի։ Հուսամ, պատե րազմի ու հաղթանակից հետո դրա մասին դեռ կգրենք ու շատերը կգրեն։ Ասելիքս այլ է․ ժողովրդից նրանք, ովքեր տղաներ ունեցել են ու ունեն այդ հատվածներում, կարծում եմ քաջատեղյակ են եղել ու են այս ամենից։

Սա, ֆուտբոլային խաղ չէ, մենք էլ հանդիսատես, որ հերթական խաղում պարտվելուց հետո մեր հավաքականին քննադատենք ու խարա զանենք ամենայն խստությամբ կամ կոչ անենք լուծարել այն։ Մենք այլևս, կոպիտ ասած, հենց դաշտում խաղացողն ենք՝ անհավասար մար տի մեջ, մի ճակա տամար տը հաջորդում է մյուսին ու դրանց արանքում անգամ վերլուծելու նորմալ ժամանակ չկա, կռ վում ենք միայնակ, մեր բա նակով, աշխարհազո րով, զի նվորով, ինչպես 90-ականներին, բոլոր պարտություններով ու ետնահանջներով, որոնք ետ շրջեցինք, ու դժվարություններով։ Բոլորս էլ նկատում ենք, որ աշխարհի հզորները ամենևին այս ամենը կանգնեցնելու կտրուկ շահագրգռություն չունեն։ Միգուցե մեր պատկերացրած լծակներն էլ չունեն, չգիտեմ․․․ Նրանցից ոչ մեկ, անգամ ագ րե սորի անունը հնչեցնելուց հետո, նույնիսկ պատ ժամիջոց չի կիրառում, ինչ մնաց, թե իր զո րքն առնի ու գա թշ նամու երախը հանուն մեր փրկության ջար դելու։ Ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկ նախկին ստատուս քվոն պահպանելու շահագրգռություն էլ չունի, ինչին միամտաբար հավատացել են շատերը նախկինում կամ այժմ․․․․ Դեռ շաբաթներ առաջ եմ գրել․ արդեն 2008թ․ից մեզ ասվել է՝ «կարողանում եք՝ պահեք ձեր տարածքները, չեք կարողանում տվեք․․․»։ Տարբերակների մասին դուք լսել եք՝ հանձնել Ադրբեջանին, հանձնել խաղապահաներին, հանձնել մեկ այլ պետության․․․

Սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է ձեռքերն իսպառ լվանալ աշխարհից ու հզորներից, ու չմտածել, քայլեր չանել նրանց ուղղությամբ։ Բայց խնդրի դրվածքից երևում է, որ գոյ ապահպանական խնդիրը մերն է՝ մենք մեզ պետք է պաշտպանենք, մեր հայրենիքը պաշտպանենք, եթե ուզում ենք այն ունենալ, ու այո, ցա վոք թանկ գնով, ինչպիսին մեր որդիներն են, եղբայրները, քույրերը։ Ու այս բարդագույն իրավիճակում ժամանակավոր անհաջողությունների, պարտադրված կամ էլ տակտիկական ետնահանջների դեպքում մի բան ունենք անելու․ մեզ, մեր բա նակին թուլացնելու փոխարեն բուժել նրա վերքերը, ուժեղացնել, ուժ տալ, նրա խնդիրները լուծել, հասկանալ հակա ռակորդի թույլ կողմերը, ցավացնել, ու պատրաստվել էֆեկտիվ հակագ րո հի, վերականգնել այն, ինչը հակա ռակորդն իր համար «հաղթանակ է» համարում, ինչը մեր ներսում ընկճում է հոգեբանորեն ավելի թույլերին, եթե այլ բան չասեմ մեր ներսում որոշ անթույլատրելի պահվածքների մասին։ Որևէ տարածք կորցնելու մասին խոսում են այն դեպքում, երբ զի նադադարն այլևս ուժի մեջ է, բնագծերը ֆիքսված են։ Իսկ թշ նամու հետ անգամ դիակներ փոխանակելու հր ադադար չհաստատվեց, ինչ մնաց զի նադադար հաստատվի։ Իսկ պատե րազմը շարունակվում է, հարավում խառը կանաչի վիճակը՝ նույնպես, բնագծեր հաստատված չեն, զի նադադար կնքված չէ․․ Սա այն է, ինչը հանուն արդարությամբ վերջին շրջանում ասվել է նաև ՊՆ ներկայացուցիչների կողմից՝ Արծրուն Հովհաննիսյան կամ Շուշան Ստեփանյան․ երբ ասել են հարավում մար տեր է, ետ ենք շպրտել հակա ռակորդին մի քանի կիլոմետր, հետո նորից են գրո հել, ասել են այն, ինչ այժմ գրել եմ։

Ու հանգիստ թողեք թե Արծրուն Հովհաննիսյանին, թե Շուշան Ստեփանյանին, թե Թաթուլ Հակոբյանին, ովքեր կամ անվանապես կամ առանց բնակավայրի անվան ներկայացրել են իրավիճակը։ Երբ պատե րազմը ավարտված չէ, զի նադադարը կնքված չէ, բնագծերն էլ հաստատված չեն, ոչ մի զի նվորական իրավունք չունի ու չի ասելու, թե «վայ, տարածք ենք կորցրել ու համակերպվել ենք»։ Լրագրողն էլ, այո, իրավունք ունի ասելու, թե որտեղ է հասել թշ նամին՝ նշելով բնակավայրը։ Բայց սա չի նշանակում, թե Արցախի ողջ հարավում միայն թշ նամին է նստած, կամ ինքը կարողանալու է իր բոլոր ու ժերը ջար դելով պահպանել հարթավայրը, ինչպես օրեր առաջ էր, երբ ազդարարվեց, որ մի քանի կիլոմետր ետ ենք շպրտել ու կրել են ահռելի մարդկային ու տեխնիկայի կորուստներ։ Ու սրա փոխարեն պետք է կենտրոնանալ, թե ուրիշ ինչ անել, որ թուլացնենք մեր թշ նամու ուժեղ կողմերը․ մտածենք Հ ՕՊ-ի, նորագույն սպ առազի նության մասին, արագ վերլուծենք 21-րդ դարի պատե րազմի մոդելը, որը փորձարկվում է մեզ վրա, բայ րակ դարներին զգ ետնելու միջոցներ գտնենք, հատկապես, երբ արդեն կարծես թե խփված նմուշ ունենք, շարունակենք մեր հանգանակությունները մեր բա նակի խնդիրները լուծելու համար, ու ժեղացնենք ճնշումները միջազգային կառույցների ու երկրների վրա, Արցախի գո յապահպանական պատե րազմի ճշմարտությունը հասցնենք ամբողջ մոլարակին, արագ կազմավորենք աշխարհազորը, բուժենք մեր վի րավոր զի նվորներին, կիսենք սգ ացող ծնողների վիշտը, պահենք մեր միասնականությունը, տեղեկատվական դաշտում կանխենք թշ նամու ներթափանցումն ու պարտվողական տրամադրությունների խորացումը, բոլոր հնարավոր եղանակներով թուլացնենք Թուրքիայի, միջազգային ահա բեկ իչների գործոնը, ու այսպես շարունակ․․․․ Իսկ մենք այսքան հսկայածավալ աշխատանքի ճակատում Թաթուլ Հակոբյանին ենք թի րախ դարձնում, ով հենց առաջին օրից Ստեփանակերտում է ու ար կերի, հր թիռ ների տակ իր գործն է անում։ Ու միևնույնն է, ասելու եմ՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, որովհետև այլ տարբերակ մեզ թողնված չէ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: