«Չի լինում պատահական»․ բաց չթողնեք Թաթուլ Ավոյանի հրաշալի պրեմիերան

Անչափ սիրելի երգիչ Թաթուլ Ավոյանը հրաշալի պրեմիերա է ներկայացրել՝ «Չի լինում պատահական»։ Տեսահոլովակին կից Թաթուլի լուսանկարն է՝ երգի վերնագրի գրությամբ։ Անչափ գեղեցիկ երգն այնքան հուզառատ է, որ մխրճվում է բոլորիս սրտերը՝ տեղ չթողնելով բացասական էմոցիաների համար։

Յուրաքանչյուր խոսք այնքան իրավացի է, որ անհնար է չզմայլվել երգով։ Խոսքերի ու երաժշտության հեղինակը Գուսան Արտակ Արամյանն է, գործիքավորումն արել է Հարություն Շահինյանը, իսկ միքսն ու մասթերինգը Վարուժո Դիլբարյանինն է։

Թաթուլի երգի յուրաքանչյուր բառ կյանքի մեծագույն իմաստություն է, որը ողողված է յուրաքանչյուր մարդու ապրած կյանքում։ «Չի լինում պատահական ոչինչ այս կյանքում, ժամանակն ու տեղն անգամ բախտն է որոշում։ Չի լինում պատահական ոչինչ այս կյանքում, լուսինն էլ է արևին մի օր հանդիպում»,- երգում է նա։

Վայելեք Թաթուլի հրաշալի պրեմիերան, որը, վստահաբար, կվայելեք։ Այն պարզապես հրաշալի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: