«Չէ՞ որ մինչև կառուցելը պետք է մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս պետք է սովորեն, աշխատեն տվյալ շենքավաճառ բուհերի տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները»

Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով բուհերի շենքերը վաճառելու վարչապետի նախօրեի հայտարարությանը, գրում է․ «Մտածողությունը մարդու էության իրական հայելին է:

Զորօրինակ՝ Փաշինյանը խանդավառ առաջարկում է՝վաճառել Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը և քաղաքից դուրս կառուցել ուսումնական կենտրոններ, հույս ունի քեմբրիջների ու օքսֆրդների հիմնադրի դափնիները նախընտրական շրջանում վայելել:

Բայց բանալի բառը տվյալ դեպքում վաճառելն է, որովհետև եթե վաճառես մինչև կառուցումը, ապա քանդում ես, կազմալուծում եղածը, իսկ հետոն կատարյալ անորոշությունն է: Իրական ուսանողական քաղաք հիմնադրողը կասեր այլ շարադասությամբ՝ կառուցենք թեկուզ մեկ նման մարզային ուսումնական կենտրոն հավաքական ուժերով, ոչ թե վաճառենք, ապա․․․

Չէ որ մինչև կառուցելը պետք է մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս պետք է սովորեն, աշխատեն տվյալ շենքավաճառ բուհերի տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները. կրթությունն անընդհատ գործընթաց է: Այո՛, բառերն են որոշում գիտակցությունը, վաճառենք, բայց ոչ ստեղծենք, վաճառելը հեշտ է և շահաբեր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: