«Չեմ հասկանում Դադիվանքի վերաբերյալ հանրային այս սգի իմաստը»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը հետաքրքիր կարծիք է հայտնել․ «Երբ տեղեկություն ստացանք, որ Ստեփանակերտը հր թիռակ ոծվում է, խրա մատում տեղս չէի գտնում, անընդհատ ծխում էի ու գժի պես աջ ու ձախ քայլում։

Տղերքը հարցրեցին ի՞նչ ա եղել, խի ես խառնվել։ Ես էլ ասեցի, որ մոտոս Ստեփանակերտում ա, մտածում եմ հանկարծ լխկված չլինի։ Էդ պահին տղերքից մեկը պառկած տեղից վեր կացավ ու սենց բան ասեց. «Այ Կարպիս ջան, կո խեմ մոտոդ, ի՞նչ մոտո, մեր տները չկան, իսկ դու ասում ես մոտո»։

Հիմա էս նույն տրամաբանությամբ չեմ հասկանում Դադիվանքի վերաբերյալ հանրային այս սգի իմաստը։ Հազարավոր տղերք զոհվեցին, երկու անգամ ավելի շատ տղերք հաշմվեցին, տասնյակ հազարները առանց տուն մնացին, իսկ դուք երկու քարի դարդն եք լացում։ Նորը կսարքենք, մի մտածեք։ Այնուամենայնիվ ճիշտ կլինի սրանից հետո եկեղեցիների փոխարեն բու նկերներ կառուցել։

Հ.Գ. Կներեք, եթե ինչ֊որ մեկին վի րավորեցի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: