«Չար մարդկանց անպատասխանատու քայլերից տուժում են անմեղ երեխաները»․ Լիլիթ Մուրադյան

Հրաշք հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն անչափ կարևոր նախաձեռնության է մասնակցել՝ արցախցի հրաշք բալիկների օրը տոն դարձնելով։

«Այս չար ու անարդար աշխարհում միայն մեր արարքներն են, որ կդառնան կաթիլ և կլցնեն ծովը, սակայն միայն այն դեպքում, եթե բոլորը դառնան մեկ մարդ։

Հանուն այս ժպիտների մենք պատրաստ ենք անել ամեն բան»,- նշել է նա։

Լիլիթը նաև կարևոր անդրադարձ է կատարել ներկայիս ներքաղաքական վիճակին․ «Չար մարդկանց անպատասխանատու քայլերից տուժում են անմեղ երեխաները, կյանքն այնքան գեղեցիկ է, իսկ մարդիկ այնքան ագահ ու ստոր։

Մեր նվերները հասան Արցախ, մի մասն արդեն իրենց տերերի մոտ են, շուտով մյուս մասը նույնպես կբաժանենք, բոլորդ հրաշք եք, ովքեր միացան մեզ»։

Իրապես, այնքան փայլ կա այս հրաշք բալիկների աչքերում, որոնք տեսնում են իրենց նվերները, որ միայն այս հրաշալի էմոցիաների համար արժե ամեն օր տոն պարգևել բալիկներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: