«Ուրիշ Աշխարհը»․ անմահացած Լևոն Մանթաշյանի երգը, որը պետք է անպայման դիտել

Տաղանդաշատ «Նեմրա» խումբը մի հուզիչ պատմություն է ներկայացրել՝ զի նվորի երգը՝ հիմնված խմբի «Lost connection in my head․․․» երգի տողի վրա։ Պատե րազմի մասնակից Խաչիկն այս օրերին Երևանում է՝ բուժվում է։ Նա պատմել է՝ իր անմահացած ընկերը՝ Լևոնը, անչափ տաղանդաշատ է եղել, կիթառ է նվագել, երգել է։ Խաչիկը որոշել է իրականացրել զո հված ընկերոջ երազանգը և ձայնագրել նրա երգը։

Խաչիկը նախկինում երբեք չէր փորձել երգել, ձայնագրվել, բայց նրա մոտ ամենն ստացվեց։ Սա Լևոն Մանթաշյանի հրաշալի երգն է, որը կատարել է նրա ընկերը՝ Խաչիկ Գրիգորյանը՝ «Նեմրայի» գործիքավորմամբ և լիարժեք աջակցությամբ։

Տեսահոլովակում նկարահանվել է Լևոնի եղբայրը՝ Տիգրանը։ Մասնակցություն են ունեցել «Ազգային հնչյուն» ստուդիան՝ Ռաֆայել Բադալյանի գլխավորությամբ։ Նախագծի իրագործման ընթացքում նրանց կողքին էին Հայկ Դավթյանը, Նարեկ Հարությունյանը, Ահարոն Ներկարարյանը, Սևակ Հակոբյանը, Լուսինե Բալյանը։

Վայելեք հրաշք Լևոնի «Ուրիշ Աշխարհը» ստեղծագործությունը՝ նրա մար տական ընկեր Խաչիկի կատարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: