Ուրեմն, խաղաղություն պե՛տք է լինի տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին՝ ի հեճուկս Ալիևի կամ, է՛լ ավելի լավ, առանց Ալիևի

Ալիևի վերջին քայլը ապշեցրել ու բարկացրել է շատերին։ Նրա բացած ցուցահանդեսը հայկական կողմից ստացել և ստանում է համապատասխան գնահատական տարբեր կառույցների կողմից։ Հարևան երկրի ղեկավարի այս քայլը իրավացիորեն ընդունվել է որպես անմարդկային ու ֆшշիստական։

Այսօր մարդու իրավունքների պաշտպանի և այլ պատկան մարմինների կողմից սույն քայլը գնահատող զեկույցներ են պատրաստվել ու հանրայնացվել՝ միաժամանակ ուղարկվելով անհրաժեշտ կառույցներին։

Լենա Նազարյանը ևս խորհրդարանական ամբիոնից հնչեցրել է իրողության քաղաքական գնահատականը։ Նա իր համաձայնությունն է հայտնել գործընկերների հնչեցրած կարծիքներին։ Նա միաժամանակ իր վստահությունն է հայտնել, որ մեր ժողովուրդը ավելի երկարակյաց է լինելու, քան ալիևական համակարգը։

Լենա Նազարյանն իր խոսքում շեշտել է, որ այս պարագայում կարևոր է համառ գտնվել և Ալիևին հակառակ, նույնիսկ թեկուզ առանց նրա մենք մեր տարածաշրջանում պետք է ապահովել խաղաղ կեցությունը։

Լ․ Նազարյանի՝ խորհրդարանական ամբիոնից հնչեցված խոսքն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: