«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. պետական գաղտնիքի թղթապանակից․․․ Դուք ուղղակի uտիպեցիք, որ Ես մեկ շերտ էլ ավելացնեմ փակագծեր բացելուն»

Հայկ Մանասյանը գրում է․ «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. պետական գաղտնիքի թղթապանակից. Պատգամավորի այն հարցին, թե ինչու՞ գնացինք առճակատման, ինչու՞ չհանձնվեցինք իսկզբանե: Վերջում մեկ է դավաճան պիտակավորվեց, արդյո՞ք դավաճան պիտակավորվելուց էր վախենում Նիկոլը, թե՞ ուրիշ հիմքեր կային պատերազմից չվախենալու: Ահա այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասում է.

— Դուք ուղղակի uտիպեցիք, որ Ես մեկ շերտ էլ ավելացնեմ փակագծեր բացելուն: Զինվшծ ուժերն ունեն Կիրառման պլան: Եվ Զինված ուժերի հետ մեր քննարկման տրամաբանությունը եղել է հետևյալը, որ մենք ճիշտ է, միջոցներով սահմանափակ ենք, զիջում ենք միջոցներով, բայց որոշակի ճշգրիտ մարտավարության կիրառմամբ՝ մենք կարող ենք մեր խնդիրը լուծել: Եվ դա արտահայտվել է Զինված nւժերի կիրառման պլանի տեսքով:

Ես հրապարակային չեմ կարող ասել, բայց Դուք պետական գաղտնիք կրելու իրավունք ունեցող մարդ եք, և եթե դա ձեզ հետաքրքրի, Ես Ձեզ կարող եմ, դա շատ կարճ, մեկ-երկու նախադասություն պիտի ասեմ, թե իմ ասածի էությունն ու բովանդակությունն ինչի մեջ է: Ես, պատերազմի ողջ ընթացքում, ըստ էության, հարց եմ դրել, թե մենք ինչու այդ Կիրառման պլանը, որը ներկայացվել է վարչապետին, հաստատվել է, ինչու այդ Կիրառման պլանը չենք իրականացնում: Եթե հետաքրքրի Ձեզ, ապա Ես մեկ-երկու նախադասությամբ կասեմ, թե դա ինչի մասին է,- մեջբերման ավարտ:

1. Այսինքն, Ադրբեջանի դեմ ունեցել ենք նախապես մշակված ռազմական քայլեր, որոնք չեն արվել: Թե քայլերը, թե դրանք չանելու պատճառը պետական գաղտնիք են, որը կարելի է ՄԵԿ-ԵՐԿՈՒ նախադասությամբ ներկայացնել: Սա մտապահեք:

2. Սերժ Սարգսյանը հանդիմանեց Նիկոլին ասելով, թե պատերազմի համար մենք նախապատրաստել էինք ԻUԿԱՆԴԵՐ, որը պատերազմի առաջին օրերին պիտի կիրառվեր, կենդանի ուժի խոշոր կուտակումները թշնшմու թիկունքում nչնչացնելու համար:

3. Նիկոլն այդ մեղադրանքին իպատասխան ասել է, որ Դրանք չեն աշխատել, կամ մասնակի են աշխատել: 4. Ռուսաստանը պաշտոնապես մի քանի անգամ պնդել է, որ ԻUԿԱՆԴԵՐ չի կիրառվել: 5. Ադրբեջանը սկզբում հաստատել է ՌԴ հերքումը, հետո հրապարակել փաստեր, որ այն կիրառվել է Շուշշի ուղղությամբ, ու Ռուսաստանից պահանջել բացատրություն, ցույց տալով, որ Ռուսաստանը պարտավորվել էր, կամ երաշխավորել էր, որ ԻUԿԱՆԴԵՐԸ չի կրшկի:

6. Հասկանալի է, որ Շուշիի վրա կրակելը չի եղել մեր ԶՈՒ Կիրառման պլանը: Տրամաբանական է, որ ըստ պլանի, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, Իսկանդերը պիտի ուղղվեր Հորադիզում բազմահազարանոց կենդանի ուժի Օդանավակայանների կամ այլ ստրատեգիական թիրախների վրա: Այսինքն Շուշիի վրա կրակը Ադրբեջանի համար անվնաս, սակայն մեր բերանն էլ փակող կրակ է եղել փաստացի:

7. Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկացվում է, որ Կիրառման պլանը իր օգտին, պատերազմի գնալու որոշման օգտին հիմնավոր փաստարկ է, սակայն գաղտնի, ու ինքը դա չի ներկայացնում, լռում է, որովհետև ստիպված է: Ուշադրություն, դա հույժ գաղտնիք չէ այնպես, որ դրա արտահոսքը կարող է տապալել ինչ որ գալիք ռազմական քայլեր, դրա համար էլ, ցանկացած պատգամավոր ազատ կարող է դրա մասին իմանալ: Բայց դա գաղտնիք է մեզանից, հետևաբար կարող է փոխել հանրային տրամադրություններ, թեև իօգուտ Նիկոլի, բայց իվնաս մեկի, որին Նիկոլը վախենում է բացահայտել:

8. Հիշենք, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անհնազանդությունը հնչեց անմիջապես նրանից հետո, երբ Նիկոլը խոսեց Իսկանդերի հետ կապված խնդիրների մասին: 9. Ապրիլի 14-ի հարցուպատասխանում Նիկոլը շեշտեց, որ թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է նաև Ադրբեջանը:

10. Այսպիսով, քանի խելամիտ հստակեցում չի մտցվել, և ՀՀ քաղաքացիներին պետական գաղտնիք համարվող այդ պարտադիր հարցին չի պատասխանվել, թե ինչու՞ ՈՂՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ չի իրականացվել ՀՀ ԶՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԼԱՆԸ, Ես ազատ եմ ենթադրել, հիմնվելով առողջ դատողության ու փաստերի վերլուծության վրա, որ մեր պարտության թիվ մեկ մեղավորտ Ռուսաստանի Դաշնությունն է, Ադրբեջանի հաղթանակի թիվ մեկ երաշխավորը նույնպես ՌԴ ղեկավարուրթյունն է:

P.S. Հայաստանը չի՛ մնալու պանդուխտների հայրենիք: Հայաստանը դառնալո՛ւ է երջանիկ մարդկանց երկիր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: