Ուշադրություն․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, թե ծնողները որ պարագայում կարող են մասնակցել նորակոչիկների երդման արարողությանը

Նորակոչիկների երդման արարողությունները և նրանց տեսակցելը որոշակի սահմանափակումներով են իրականացվում համավարակի տարածման հենց սկզբնական շրջանից, քանի որ ՊՆ խստորեն հետևում է զինծառայողների առողջական անվտանգության բոլոր կանոններին։

ՊՆ նոր հայտարարություն է տարածել այն մասին, թե նորակոչիկների ծնողները որ պարագայում կարող են մասնակցել իրենց զավակների զինվորական երդման արարողությանը։

Առաջին պայմանը ՊՇՌ թեստի պարտադիր առկայությունն է, ընդ որում, թեստը պետք է արված լինի վերջին յոթանասուերկու ժամվա ընթացքում, որ համարվի վավեր։

Եթե չկա ՊՇՌ թեստ, ապա ծնողները պետք է անպայմանորեն պատվաստված լինեն և ներկայացնեն համապատասխան անձնագիրը, որը հաստատում է պատվաստված լինելը։

Այս ամենից զատ տարածքի ներսում հորդորվում է խստագույնս հետևել սոցիալական անհրաժեշտ հեռավորության պահպանմանը, ձեռքերի ախտահանմանը և այլ հակահամավարակային կանոնների։

Հաշվի առնելով, թե ծնողների համար որքան կարևոր է իրենց զավակների զինվորական երդման արարողությունը՝ ՊՆ անձնակազմը հայցում է ծնողների ըմբռնումն ու բարեխղճությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: