Ուշադրությո՛ւն․ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Այս ծանր օրերին չկա նախկին ու ներկա իշխանություն և քաղաքական տարաձայնություններ։ Բոլորն իրենց լուման են ներդնում իրավիճակը կարգավորելու գործում։ Հայաստանյան առաջին նախագահ Լևոն Տեր — Պետրոսյանն անմասն չի մնացել և նույնպես հայտարարություն է տարածել, որում ընդգծել է հայկական կողմի հրամայականը։

Նրա խոսքով հիմա հարկ է երկու բան անել։ Նախ առանց տարածքներ կորցնելու դադարեցնել պատե րազմը։ Երկրորդը միջազգային ատյաններով՝ ռուսաստանյան նախաձեռնությամբ Մինսկի խմբի ձևաչափով ոչ թե ձևական, այլ իրապես առարկայական բանակցություններ սկսել՝ իրավիճակը կարգավորելուն միտված։

Այս հայտարարությանը զուգահեռ հայտնի է դարձել՝ այս պահին ռուսաստանյան ԱԳՆ-ում ընթանում է ռուսաստանյան հողում հայաստանյան և ադրբեջանյան դեսպանների հանդիպումը, որն անչափ կարևոր է։

Հուսանք՝ խաղաղությունը շուտափույթ կհաստատվի մեր երկրում։ Վճռորոշ գործողություններն առջևում են, հիմա ուժեղ լինելու, աղոթելու ու համախմբվելու ժամանակն է բոլորիս համար՝ հաղթանակի հասնելու կարևոր միտումով։

Понравилась статья? Поделиться с друзьями: