Ուշադրությո՛ւն բոլոր զինվորների հարազատներին․ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անչափ կարևոր լուր է հայտնել զինվորների հարազատների համար։ Նա նշել է՝ այս պահին արցախյան հողում գտնվող զինվորների հարազատներն անընդհատ փորձում են զանգահարել իրենց զինվորներին, սակայն դա լավ չէ։ Հովհաննիսյանի խոսքով՝ անօդաչուներն օգտվում են հենց այդ կապից թիրախ դարձնում զինվորներին։

Հովհաննիսյանը խնդրել է հնարավորինս զերծ մնալ զինվորներին զանգահարելուց։ Դա իրապես, անչափ կարևոր է, քանզի այդկերպ հարազատները չեն օգնի թշնամուն թիրախավորել հենց իրենց զինվորին և, առհասարակ, ցույց տալ՝ հենց որտեղ կա զինվոր։ Նման իրավիճակում հարկ է պահպանել որոշակի կանոններ՝ սրված իրավիճակը հարթելու համար։

Ուստի հարկ է հնարավորության սահմաններում քիչ հաղորդակցվել զինվորների հետ՝ հենց իրենց բարեկեցության համար՝ թիրախ չդառնալու։

Խաղաղություն ենք մաղթում մեր երկրին և շուտափույթ հաղթանակ։ Անմահ հիշատակ բոլոր մահացածներին, որոնք կյանքը նվիրեցին մեր հայրենիքի ազատությանն ու ամբողջականությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: