Որքա՞ն է պահպանվում կորոնավիրուսը դիմակների, հագուստի, թղթադրամների վրա

Կորոնավիրուսյան ախտը կարող է մնալ մինչև մեկ շաբաթ՝ դիմակների վրա, չորս օր՝ թղթադրամների, մեկ օրից ոչ շատ՝ հագուստի վրա, հայտնել է Պետդումայի գիտության կոմիտեի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։

Նա նշել է՝ բժշկական դիմակների ներքին հատվածի վրա վարակը հայտնաբերվում է չորս օրվա ընթացքում, արտաքինի վրա՝ մինչև յոթ օրվա ընթացքում։ Հարթ մակերևույթների վրա ախտն ավելի երկար ժամանակ է ակտիվ մնում։

Օրինակ, թղթի և անձեռոցիկների վրա վարակի դեակտիվացումը կատարվում է երեք ժամում, մշակված փայտի և հագուստի վրա՝ 24 ժամում, իսկ ապակու վրա՝ չորրորդ օրը միայն։ Օնիշչենկոյի խոսքով՝ 37 աստիճանի դեպքում կորոնավիրուսային ախտը մահանում է 2-րդ օրը, 56 աստիճանում՝ հինգ օրից, յոթանասուն աստիճանում՝ հինգ րոպեում։

 

Ի դեպ, սառնարանի մեջ ջերմաստիճանը բարենպաստ է կորոնավիրուսյան բջջի համար․ պլյուս չորսի դեպքում այն հիանալի պահպանվում է։ Իսկ հենց նման պլյուսային ջերմաստիճան էլ տիրում է սառնարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: