«Ո՞վ եմ ես»․ հուզումնալից երգ՝ Խորեն Լևոնյանից

Այս օրերին Հանրայինի եթերում ցուցադրվում է հիանալի բազմասերիանոց ֆիլմը՝ «Անատոլիական պատմությունը»։ Անչափ խորը, հուզիչ, կերպարային հիանալի խաղերով ստեղծագործությունը՝ հիմնված Մարկ Արենի անմահ վեպի վրա, իրապես անտարբեր չի թողնում ոչ մեկի։

Իսկ դերասանների՝ Սերժ Ավետիքյանի, Խորեն Լևոնյանի, Լուիզա Ղամբարյանի, Սոս Ջանիբեկյանի և մյուսների անկրկնելի խաղը թույլ չի տալիս կասկածել կերպարի բնական լինելուն։

Շարունակելով այդքան սիրված ու հանդիսատեսի կողմից բուռն արձագանքներով ընդունված հեռուստավեպի կերպարային առանձնահատկությունները՝ Խորեն Լևոնյանը պրեմիերա է ներկայացրել՝ «Ո՞վ եմ ես»։

Երաժշտությունը՝ փշաքաղվելու աստիճանի նուրբ, գրել է Հայկոն, խոսքերը՝ խորիմաստ ու փիլիսոփակայական՝ Վարդան Զադոյանը։

Տեսահոլովակում զետեղված են կադրեր ֆիլմից, նկարահանվել է նաև Սերժ Ավետիքյանը և Հայկոն՝ նվագակցելիս։ Խորենի անկրկնելի ձայնի հնչյուններն իրապես թափանցում են բոլորի սրտերը։

«Կյանք ինձ ասա՝ ո՞վ եմ ես, ի՞նչ եմ հիշում, ասա։ Ո՞ւմ եմ փորձում գտնել ես, թե ճիշտը սխալ տեսա։ Ծիծաղ, թե վիշտ է»,- հուզումնալից երգում է Խորենը՝ անվերջ լեռը բարձրանալով։ Վայելեք այս հուզիչ կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: