Շտրուդել շերտավոր խմորով․ այն կհավանեն բոլորը և կարող է պատրաստել յուրաքանչյուրը, քանի որ այն շա՜տ հեշտ է

Ժամանակակից աշխարհում մարդը միշտ շտապում է և ժամանակը չափազանց սուղ է, սակայն այդ ամենի հետ մեկտեղ մարդը նաև սիրում է համեղ ուտել։ Այդ պատճառաով մենք ընտրում ենք ամենահեշտ բաղադրատոմսերը և առաջարկում ձեզ։

Այսօր մեր ընտրությունը կանգ է առել Շտրուդել թխվածքի վրա, որը անչափ համեղ է  և կարող է պատրաստել յուրաքանչյուրը, քանի որ այն շա՜տ հեշտ է:

Անհրաժեշտ է՝

Շերտավոր խմոր — 1 գունդ

Խնձոր — 2 հ․

Շաքարավազ — 5 ճ․գ․

Կարագ — 20 գ

Չամիչ — 2 ճ․գ․

Դարչին — 0,5 թ․գ․

Թավայի մեջ տապակել քառակուսի կտրատած կլպած խնձորը, ավելացնել շաքարավազը և մյուս բաղադրիչները: Միասին եփել մոտ 3 րոպե: Խմորը ուղղանկյունաձև բացել ,կենտրոնում լցնել միջուկը և երկու կողմից հյուսելով փակել: Թխել 200 աստիճան տաքացած ջեռոցում այնքան, մինչ կկարմրի:

Վրան ցանել 1թեյի գդալ շաքարի փոշի: Մատուցել տաք կամ գոլ վիճակում, ըստ ճաշակի՝ պաղպաղակով: Այն ամառային դեսերտ է համարվվում և պաղպաղակի հետ հիանալի համադրություն է ստեղծում։

Понравилась статья? Поделиться с друзьями: