«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով հսկա գեղեցկուհի է ծնվել․ մանրամասներ

Շենգավիթի բժշկական կենտրոնում գրանցվել է հերթական հրաշալի ծնունդը։ Գրանցվել է հինգ կիլոգրամ քաշով բալիկի ծնունդ։ Բալիկը աղջիկ երեխա է, ում ծնողները Մարիամ են անվանել։ Բալիկին այսօր արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

Այս մասին տեղեկությունը հայտնում է հենց հիվանդանոցի անունով գործող սոցհարթակը։ Տեղեկության մեջ ասվում է, որ բալիկի ծնունդը տեղի է ունեցել հիվանդանոցի փորձառու բժիշկների շնորհիվ։ Այն ընթացել է առանց բարդությունների։

Չնայած, որ դեպքը սովորականներից չէ, և, ինչպես հայտնի է, ծանր քաշ ունեցող բալիկները լույս աշխարհ են գալիս որոշակի բարդություններով, փոքրիկ Մարիամը լույս աշխարհ է եկել անվնաս ու առողջ։ Դա տեղի է ունեցել նաև բարդ ծնունդն ընդունող բժիշկների շնորհիվ։

Փոքրիկ Մարիամին անվնաս լույս աշխարհ գալ են օգնել մանկաբարձ- գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանը։ Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջին բալիկն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: