«Շաքարս, ճնշումս ու վերջին մազերս սարսափից վեր թռան․․․»․ ի՞նչ է պատահել Սամվել Մարտիրոսյանին

Սամվել Մարտիրոսյանին համացանցային տիրույթում շատերն են ճանաչում։ Նա մասնագիտությամբ տեղեկատվական անվտանգության մասնագետ է և մեդիա փորձագետ։

Փորձագետը տեղեկատվական դաշտում եղած  կարևորագույն նորությունների մասին մշտապես տեղեկացնում է հանրությանը և անհրաժեշտության դեպքում զգուշացնում համացանցային հարձակումների և առկա այլ վտանգների մասին։ Նրան մեդիա տիրույթում բավականին շատ օգտատերեր են հետևում։  Մարտիրոսյանը երբեմն իրեն հատուկ հումորով հրապարակումներ է կատարում։

Այս անգամ  նա հանրայնացրել է մի զրույցի լուսանկար, որտեղ երևում է, որ այն լրագրողի հետ է կայացել։ Այնուհետև պարզ է դառնում, որ լրագրողը սխալմամբ է  դիմել Աամվել Մարտիրիոսյանին, ինչին փորձագետը հումորային գնահատական է տվել՝ ծածկելով լրագրողի ինքնությունը։

Այդ լուսանկարին կից Սամավել Մարտիրոսյանը գրել է․ «Շաքարս, ճնշումս ու վերջին մազերս սարսափից վեր թռան, մինչև հասկացա, որ լրագրողը համարով սխալվել ա»։Մեկնաբանությունում օգտատերերը ակտիվ քննարկումներ են իրականացրել և ոչ պակաս հումորային արձագանքներ կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: