«Շատ վատ երևույթ եմ տեսնում»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարևոր անդրադարձ է կատարել այս օրերին հանրությունում շրջանառվող մի շարք տգեղ խոսակցություններին՝ կապված արցախյան պատե րազմից Հայաստան եկածների հետ։

«Շատ վատ երևույթ եմ տեսնում՝ փաբլիք քննարկումներ էստեղ եկող արցախցիների մասին։ Մարդիկ սթրեսի մեջ են, տուն — տեղ կենցաղ, սովորական կյանք՝ ամեն ինչ կորցրել են, անորոշություն, ֆինանսական բարդություններ, շատերի ամուսիններն էլ հարյուրավոր կիլոմետրեր հեռու առաջ նագծում, լուր չունեն։ Կարող են և հուզական լինել, և ոչ սթափ, և տարօրինակ։

Մի քիչ ըմբռնումով մոտեցեք, դուք չգիտեք տենց ճգնաժամային իրավիճակում հայտնվելուց ձեզ ոնց կպահեք։ Վերջ ի վերջո ձեզ հիշեք մարտ ամսին մի մեքենա զուգարանի թուղթ տուն կրելուց ու խանութները քովիդի վախից դատարկելուց։ Սիրուն չի, մի արեք տենց բաներ։

Կամ մի օգնեք, կամ մի բամբասեք հետո»,- նշել է ադրբեջանագետը, որն այս օրերին ակտիվորեն խոսում է իրավիճակի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: