«Շատ պարզ հիշում եմ առաջին հանդիպումս քեզ հետ․․․»․ Արմինկա

Երգչուհի Արմինկան անչափ հուզիչ պատմություն է հիշել․ «Շատ պարզ հիշում եմ առաջին հանդիպումս քեզ հետ: 1994-ն էր, պատե րազմը նոր էր ավարտվել, դեռ 21 չկայի: «Հայեր» խմբով առաջին անգամ ոտք էինք դրել Արցախի հողի վրա՝ համերգներով քաջալերելու հաղթանակած ու ծառայող հայ զի նվորներին…

…Հիշում եմ՝ ինչպես էի քարացել քո վեհությունից ու գեղեցկությունից, իսկ երբ հայտնվեցի պատերիդ ներսում, մարմնովս սարսուռ անցավ. պատերդ, մինչև գմբեթի տակ, ծածկված էին շուն թշ նամու լեզվով խզբզած անարգ խոսքերով: Բայց դու այնքա՜ն վեհ էիր ու այնքա՜ն վստահ, քանի որ քո ժողովրդի ձեռքում էիր արդեն…

Իսկ հետո, ամեն քեզ այցելելիս, սիրտս ցնծությամբ էր լցվում, կողքիդ կանգնելիս անասելի հպարտություն էի ապրում… Զգում էի, որ թշ նամին չի շրջանցելու քեզ, շատ ու ժեղ էր զգացողությունս: Ամեն առավոտ շունչս պահած էի ձեռքս վերցնում հեռախոսս, մինչև որ…

Երանի այդչափ սիրահարված չլինեի հողին, որի վրա կանգնած ես… Թեև, ի՞նչ եմ խոսում. էդ սիրահարվածությու՜նն ինձ պիտի ստիպի, որ տենչամ քեզ, որ սպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որպեսզի ծնկի իջնեմ խորանիդ առջև ու ասեմ՝ կներես, թագուհի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: