Շատ էր ցանկանում ծառայել և ինքնակամ մեկնեց ծառայության․ մեկնեց ու ընկшվ հանուն հայրենիքի․ ճանաչենք մեր հերոսներին

Հազարավոր տղաներ Եռաբլուրն իրենց տունը դարձրին հավետ։ Եվ ընդմիշտ քնած են նրանք։ Հյուրերին էլ անխոս են ընդունում ու անխոս ճանապարհում և այդ քար լռության մեջ միևնույնն է  բառերն այնքան հնչեղ են, լռությունն ինքնին խոսուն է։

Այնտեղ՝ այդ հերոսական տան մեջ, միայն հյուրերն են խոսում։ Խոսում են ընդամենը մեկ բառով․ ներողություն։ Ներողություն, քանզի չգիտեն ուրիշ ինչ կարելի է ասել։

Պետք է ճանաչել հերոսներին անուն առ անուն, կերտել նրանց սխրшնքներն ու խնամքով պահպանել , ապա փոխանցել սերունդներին։ Անի Քոչարն իր սոցհարթակում  գրել է անմшհացած հերոս Մաքսիմի մասին։

Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 2002 թ․,Ռուսաստանի Դաշնությունում։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ատամնատեխնիկ մասնագիտությամբ։

Շատ էր ցանկանում ծառայել և ինքնակամ մեկնեց ծառայության 2020 -ի օգոստոսի 14-ին։ Ծառայում էր  Ֆիզուլիի շրջանում։ Ընդամենը 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պшտերшզմը։ 19 տարին դեռ չբոլորած՝ անմшհացավ սեպտեմբերի 29-ին։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: