Նրբահամ և օրիգինալ թխվածք՝ պատրաստված հատապտուղներով

Շոկոլադե աղանդերի սիրահարներին միանշանակ դուր կգա հատապտուղներով թխվածքը։ Նրբահամ և համեղ թխվածքը կարելի է մատուցել սուրճի կամ թեյի հետ։

Բաղադրիչներ՝

100 մ/լ հատապտղի թուրմ,

100գ․ հաղարջի պյուր,

թարմ սեզոնային հատապտուղներ (ազնվամորի, ելակ, մոշ)։

Խմորի համար հարկավոր է՝

8 հավկիթ,

200գ․ շաքարավազ,

150գ․ ալյուր,

10գ․ լուծվող սուրճ,

5գ․ փխրեցուցիչ։

Կրեմի համար պետք է ունենալ՝

500գ․ կրեմետե տեսակի պանիր,

100գ․ շաքարի պուդրա,

360գ․ սերուցք։

Խմորի համար պետք է առանձնացնել դեղնուցը և հարել շաքարավազի հետ։ Հարել այնքան, մինչև դառնա միատարր զանգված, ավելացնել փխրեցուցիչը։

Առանձին տարայում հարել սպիտակուցները։ Այն հավելել դեղնուցե զանգվածին՝ սուրճով և կակաոյով ալյուրի հետ հերթագայությամբ։ Զանգվածն անդադար խառնել՝ մինչև միատարր դառնալը։ Պատրաստի խառնուրդը լցնել նախապես ձիթապատ տարայում։

Մակերեսը հավասարեցնել։ Տարան տեղադրել 200 աստիճանի ներքո տաքացված ջեռոցում։ Թխել շուրջ 20-25 րոպե։

Սառչելուց հետո բիսկվիթե խմորը բաժանել 4 շերտի։

Կրեմը պատրաստելու համար հարկավոր է սառեցված սերուցքը հարել շաքարի պուդրայի հետ, 8-10 րոպե՝ մինչև փրփուրի վերածվելը։ Հարել և քիչ-քիչ հավելել նաև փափուկ պանիրը։

Առաջին շերտը թրջել հատապտղի թուրմով, դնել հաղարջե պյուրեի մեկ քառորդը՝ հետևելով, որ ծայրերին ավելի շատ քսված լինի, քան կենտրոնում, հետո նույն կերպ քսել կրեմը։ Դրանից հետո դնել թարմ հատապտուղների շերտը և ծածկել մյուս շերտով։ Նույն գործողությունը կրկնել նաև մյուս շերտերի պարագայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: